ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՃԱՄԲԱՐԱԿ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ (ՊԻԼՈՏԱՅԻՆ) ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի EcoSE՝ «Սոցիալ-տնտեսական էկոհամակարգի զարգացում Ճամբարակ միավորված համայնքում» ծրագրի շրջանակում հայտարարվում է փորձարարական (պիլոտային) տեղամասերի ֆինանսավորման մրցույթ Ճամբարակ համայնքում, որին հրավիրված են մասնակցելու Ճամբարակ համայնքի ՔՀԿ, ՓՄՁ և ՍՁ ոլորտի ներկայացուցիչները։
1. Սոցիալական տնտեսության գաղափարը
Սոցիալական տնտեսությունը (այսուհետ՝ ՍՏ) սոցիալական խնդիրների լուծումը և սոցիալական շահը դնում է իր գործունեության հիմքում, և շահույթի մեծ մասը ներդնում է դրական սոցիալական փոփոխությունների ձեւավորման և սոցիալական մարտահրավերների լուծման նպատակով՝ ի շահ ձեռնարկության կամ տեղական համայնքի տնտեսական կայունության, ինչպես նաև կրթական, բնապահպանական և սոցիալական նպատակների հասնելու համար: Շահույթը չի բաշխվում որպես շահաբաժին և չի օգտագործվում անձնական նպատակների համար: ՍՏ-ն ձգտում է հասնել ընդհանուր բարիքի և սոցիալական համախմբվածության՝ ապրանքների արտադրության կամ ծառայությունների մատուցման միջոցով, որոնք կարող են շահույթ բերել: ՍՏ-ն նպատակ ունի նորարարական մոտեցմամբ բավարարել համայնքի կարիքները՝ խրախուսելով մասնակցությունը և նպաստելով զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը և խոցելի խմբերի ներգրավմանը սոցիալական ոլորտում։
2. ՍՏ փորձարարական տեղամասերի իրականացման նպատակը․
Ծրագրի շրջանակում Ճամբարակ միավորված համայնքում ՍՏ փորձարարական տեղամասերը ծառայելու են որպես ՍՏ սկզբունքների գործնական օրինակներ՝ հիմքում ունենալով հետևյալ նպատակները․
• Խոցելի խմբերի ներգրավում ՍՏ նորարարական/փորձարարական մոտեցումներով:
• Որակյալ աշխատատեղերի ստեղծում սոցիալական ներառման նպաստելու համար:
• Համայնքի հզորացում՝ սոցիալական խոցելի խմբերի կարիքների բավարարման նպատակով։
• Տեղական սոցիալ-տնտեսական էկոհամակարգի զարգացում՝ ՍՏ կայունության ապահովման միջոցով։
3. ՍՏ փորձարարական տեղամասերի իրականացման վայրը․
ՍՏ փորձարարական տեղամասերն իրականացվելու են Ճամբարակ միավորված համայնքում, որոնք ուղղված են լինելու համայնքի որոշակի կարիքների և խոցելի խմբերի խնդիրների բավարարմանը:
4. Փորձարարական տեղամասերին դիմելու պայմանները․
• Հանդիսանալ Ճամբարակ համայնքում գործող սոցիալական ձեռնարկություն, ՔՀԿ, հիմնադրամ, կոոպերատիվ, կամ ձեռնարկատիրությամբ զբաղվող միավորներ;
• Զբաղվել սոցիալական ուղղվածությամբ բիզնեսով;
• Ունենալ սոցիալական և տնտեսական ծրագրերի իրականացման փորձ;
• Հիմնավորում, թե ՍՏ տեղամասը ինչպես է լուծելու սոցիալական խմբի որոշակի խնդիրներ։
5. Փորձարարական տեղամասերին դիմելու պահանջները․
• Ներկայացնել լրացված Հավելված 1;
• Ներկայացնել Հավելված 2-ը՝ առավելագույնը 1500 Եվրոյին համարժեք դրամի չափով, որտեղ անհրաժեշտ է լրացնել, թե ինչ սարքավորումներ/գույք կամ վերանորոգման նյութեր են անհրաժեշտ ՍՏ փորձարարական տեղամասը ստեղծելու կամ վերապրոֆիլավորելու նպատակով;
• Ներկայացնել Ճամբարակ համայնքի ՏԻՄ-ի կամ Ճամբարակի ՄՍԾ տարածքային կենտրոնի հետ համագործակցության հուշագիր՝ սոցիալական խոցելի խմբերին ուղղված գործունեության վերաբերյալ քանակական տվյալներով;
• ՍՏ հիմվող տեղամասի լուսանկարներ
ՍՏ փորձարարական տեղամասերի աջակցության մրցույթի վերաբերյալ տեղեկատվական առցանց հանդիպմանը կարող եք միանալ ս/թ մայիսի 29-ին, ժամը 14։00-ին՝ սույն հղումով․
https://us06web.zoom.us/j/81899713682?pwd=0zv9myvv7r3QiopwrZwXVAE2qus9hn.1
մուտքանիշ՝ 818 9971 3682
գաղտնաբառ՝ 975424
Լրացված հայտի փաթեթը անհրաժեշտ է ուղարկել info@caritas.am եւ d.miribyan@caritas.am էլ. հասցեներին մինչեւ ս/թ հունիսի 10-ը։