«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ սոցիալական խնամողի աշխատանքի համար՝ Վանաձոր քաղաքում տնային խնամքի ծառայությունների անընդհատությունն ապահովելու նպատակով։

Աշխատանքի վայրը՝ ք. Վանաձոր
Աշխատանքի բնույթը՝ սոցիալական խնամողի փոխարինող (հիմնական աշխատակիցների բացակայության ընթացքում ծառայությունների շարունակականության ապահովում)
Դրույքաչափը՝ լրիվ դրույք

 

Սոցիալական խնամողի հիմնական պարտականություններն են՝

  • Սոցիալական աջակցության միջոցով նպաստել շահառուների կյանքի որակի և կենսագործունեության բարելավմանը, աջակցել շահառուների առօրյա հոգսերի թեթևացմանը և ինքնասպասարկման պահպանմանը,
  • Մատուցել խնամքի ծառայություններ շահառուների տանը,
  • Ժամանակին կատարել տնային այցելությունները՝ համաձայն ծրագրի համակարգողի/սոցիալական աշխատողի կողմից տրամադրված աշխատանքային գրաֆիկի,
  • Անհրաժեշտության դեպքում կատարել լրացուցիչ այցելություններ՝ տեղեկացնելով ծրագրի համակարգողին,
  • Հետևել շահառուի բնակության վայրի մաքրությանը և անձնական հիգիենայի պահպանմանը,
  • Պատրաստել կերակուր ինքնասպասարկման սահմանափակ կարողություններ ունեցող շահառուների համար և անհրաժեշտության դեպքում աջակցել սննդի ընդունմանը,
  • Կատարել գնումներ շահառուի անձնական միջոցներից, իրականացնել կոմունալ վճարումներ և այլ անհրաժեշտ ծառայություններ,
  • Ուղեկցել շահառուին զբոսանքի և աջակցել ժամանցի կազմակերպմանը,
  • Կատարել մանրամասն գրառումներ շահառուի անհատական գործում՝ նրա իրավիճակի և փոփոխությունների վերաբերյալ,
  • Տեղեկատվություն տրամադրել ծրագրի համակարգողին/սոցիալական աշխատողին իրականացված աշխատանքների և շահառուների վիճակի փոփոխությունների վերաբերյալ,
  • Խորհրդատվություն տրամադրել շահառուներին կենցաղավարման, հիգիենայի պահպանման և առօրյա ինքնասպասարկման հարցերում,
  • Մասնակցել կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքային հանդիպումներին և վերապատրաստումներին։

 

Պահանջվող որակավորում և հմտություններ՝

  • Միջին մասնագիտական կրթություն,
  • Տարեցների կամ խնամքի կարիք ունեցող անձանց հետ աշխատանքի փորձ,
  • Թիմում արդյունավետ աշխատելու և հաղորդակցվելու կարողություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում,
  • Նախաձեռնողականություն և հոգատար վերաբերմունք շահառուների նկատմամբ,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և համապատասխան որոշումներ կայացնելու կարողություն,
  • Բուժքույրական կրթությունը կամ տնային խնամքի ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն։

 

Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականություն

Բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից։

Դիմելու ընթացակարգ

Համապատասխան որակավորում ունեցող մասնագետները կարող են դիմել՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրքրության նամակը՝

hr@caritas.am և m.karapetyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին՝ նամակի վերնագրում նշելով՝ «Սոցիալական խնամող»։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի օգոստոսի 10-ը։

Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

 

Վարվեցողության կանոններ