Տեխնիկական Առաջադրանք
Ձեռնարկի մշակում «Տարեցների խնամքի ծառայությունների առանձնահատկությունները» թեմայով
1․ Հիմնավորում
Բնակչության ծերացման հետ մեկտեղ աճում է տարեցների որակյալ խնամքի ծառայությունների պահանջարկը։ Որպեսզի բուժքույրերը կարողանան ապահովել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, մշակվում է «Տարեցների խնամքի ծառայությունների առանձնահատկությունները» թեմայով ձեռնարկ։ Ձեռնարկը կծառայի որպես հիմնական նյութ՝ բուժքույրերի վերապատրաստման ընթացքում և որպես ուղեցույց՝ տարեցների խնամքով զբաղվող բուժքույրերի համար։
2․ Նպատակներ
Առաջադրանքի հիմնական նպատակը՝ ներգրավել որակավորված մասնագետի՝ «Տարեցների խնամքի ծառայությունների առանձնահատկությունները» թեմայով համապարփակ, մանրամասն և մատչելի ձեռնարկ մշակելու համար։ Ձեռնարկը կծառայի 3-օրյա վերապատրաստման ծրագրին և կկիրառվի որպես ուղեցույց բուժքույրերի համար։
3․ Աշխատանքների ծավալ
Մասնագետի պարտականությունները ներառում են՝
- Տարեցների խնամքի վերաբերյալ արդեն գոյություն ունեցող նյութերի, գրականության և ռեսուրսների ուսումնասիրություն։
- Համագործակցություն շահագրգիռ կողմերի հետ՝ թեմաների և ընդգրկման շրջանակի հստակեցման համար։
- Ձեռնարկի կառուցվածքի և բովանդակության առաջարկի մշակում։
- Նյութերի մշակում՝ համաձայն հաստատված ծրագրի։
- Անդրադարձ այնպիսի կարևոր թեմաներին, ինչպիսիք են՝
- Ժողովրդագրական փոփոխությունները և տարեցների խնամքի աճող կարիքը
- Տարեցների տարիքային ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները, սոցիալական ասպեկտները
- Տարեցների առողջապահական կարիքները, նրանց շրջանում տարածված հիմնական հիվանդությունները և դրանց բուժման առանձնահատուկ մոտեցումները։
- Խնամքի պլանավորումը և համակարգումը
- Բոբաթ խնամք, Հիվանդի սենյակի կահավորումը, դասավորումը
- Բուժքույրական խնամք, խնամքի դիրքեր
- Տարեցների հիգիենայի առանձնահատկությունները՝ անձնական խնամք
- Տարեցների սննդային կարիքները, սննդակարգի կազմում՝ հաշվի առնելով հիվանդությունները
- Օժանդակ սարքավորումների կիրառում՝ սայլակներ, հենակներ, քայլակներ
- Տարեցների անվտանգությունը խնամքի շրջանակներում (օրինակ՝ անկումից պաշտպանելու միջոցներ)։
- Տարեցների հոգեկան առողջություն։ Ծերունական դեմենցիա, դեպրեսիա, Ալցհեյմերի հիվանդություն, քնի խանգարումներ, տրամադրության անկում և խնամքի իրականացում բոլոր թվարկված դեպքերում
- Տարեցների սոցիալական մեկուսացման կանխարգելում
- Տարեցների հետ աշխատելու Էթիկան։ Միջանձնային շփման կարևորությունը՝ ճիշտ խոսք, վարվեցողության կանոններ, կոնֆլիկտային իրավիճակների կառավարում։
- Ապահովել գործնական օրինակներ, դեպքերի վերլուծություններ և ձևաթղթեր։
- Նախնական նախագիծը ներկայացնել վերանայման և մեկնաբանությունների համար։
- Առաջարկվող փոփոխությունների ինտեգրում ձեռնարկի մեջ և վերջնական տարբերակի պատրաստում։
4․ Արդյունքներ և ժամկետներ
- Նախնական Ձեռնարկ – 7 մարտի, 2025թ․
- Վերջնական Ձեռնարկ – 14 մարտի, 2025թ․
- Ձեռնարկի ներկայացում դասընթացավարներին- մինչեւ 28 մարտի, 2025թ․
5․ Մասնագետի որակավորումներ
- Կրթություն. Առողջապահության, տարեցների խնամքի կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն։
- Մասնագիտական փորձ. Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ տարեցների խնամքի ծառայությունների, ուսուցման կամ ուսումնական ծրագրերի մշակման ոլորտում։
- Հմտություններ և փորձառություն.
- Ուսումնական նյութերի մշակման կարողություն և փորձ։
- Տարեցների խնամքի մեթոդների տիրապետում։
- Ուսումնական նյութերի մատչելի ներկայացման ունակություն։
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ։
- Լեզվական հմտություններ. Հայերենի գերազանց տիրապետում։
6․ Դիմելու կարգ
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալը՝
- Մանրամասն ինքնակենսագրություն՝ համապատասխան փորձի նկարագրությամբ։
- Կարճ առաջարկ՝ ձեռնարկի մշակման մեթոդաբանության, ժամանակացույցի և ֆինանսական պլանի վերաբերյալ։
- Նմանատիպ իրականացված աշխատանքների օրինակներ (եթե առկա են)։
Դիմումները պետք է ուղարկել m.karapetyan@caritas.am եւ info@caritas.am հասցեներին մինչև 14 փետրվարի, 2024թ․։
7․ Գնահատման չափանիշներ
Դիմումները կգնահատվեն հետևյալ սկզբունքներով՝
- Կրթություն և փորձառություն – 40%
- Առաջարկի մեթոդաբանություն և ժամանակացույց – 30%
- Ֆինանսական առաջարկ – 20%
- Նախորդ աշխատանքների որակը – 10%