Տևողություն՝ 1 տարի՝ երկարացման հնարավորությամբ (3 ամիս փորձաշրջան)

Աշխատաժամանակը՝ օրական 4 ժամ

Վայրը՝ ք․ Վանաձոր

Դիմելու վերջնաժամկետը՝ հունվարի 19, 2025թ․

Աշխատանքի նպատակը՝ իրականացնել «Տնային խնամք միայնակ տարեցներին» ծրագրի սոցիալական աշխատողի պարտականությունները Լոռու մարզի Վանաձոր համայնքում:

 

Աշխատանքային պարտականություններ

  • Ծառայությունների մատուցման ժամատախտակով սահմանված տնայցերի իրականացում։ Լրացուցիչ տնայցերի իրականացում՝ ըստ անհրաժեշտության։
  • Շահառուների կարիքների գնահատում։
  • Անհատական սոցիալական ծրագրերի կազմում և սահմանված գործողությունների իրականացում՝ ըստ շահառուների կարիքների՝ ներառելով սոցիալական ծառայությունների հասանելիության և կենսապահովման բարելավմանն ուղղված միջոցառումներ,
  • Անհատական սոցիալական աշխատանքի, խորհրդատվության և ուղղորդումների իրականացում՝ ուղղված շահառուների կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելմանը և հաղթահարմանը,
  • Շահառուներին ուղղորդում ըստ գնահատված կարիքի համապատասխան սոցիալական, հոգեբանական, իրավական, առողջապահության և զբաղվածության ծառայությունների,
  • Շահառուների իրավունքների/շահերի պաշտպանություն,
  • Շահառուների առաջարկությունների հավաքագրում և ծրագրի համակարգողին և ղեկավարին ներկայացում՝ հետագայում փոփոխություններ կատարելու նպատակով
  • Համագործակցություն, տեղեկատվության փոխանակում, համատեղ տնայցերի իրականացում ծրագրի ղեկավարի, համակարգողի, բուժքույրերի և սոցիալական խնամողների հետ՝ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար
  • Դեպքի վարման համար անհրաժեշտ փաստաթղթավորման կազմում և շահառուների անձնական տվյալների վերաբերյալ գաղտնիության պահպանում,
  • Մասնակցություն ծրագրային թիմի շաբաթական, ամսական, կիսամյակային ժողովներին, հանդիպում-քննարկումներին, սուպերվիզիաներին, դասընթացներին և պլանավորման գործողություններին,
  • Համագործակցություն այլ շահակիր կառույցների հետ․ Միասնական սոցիալական ծառայություններ, քաղաքապետարան, մարզպետարան, առողջապահական կառույցներ և այլն:
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում ծրագրի համակարգողին։

 

Պահանջվող որակավորում եւ հմտություններ.

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացների մասնակցության և ավարտման համապատասխան վկայականի առկայություն, միաժամանակ սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ
  • Գործունեության ոլորտին առնչվող հիմնական օրենսդրական ակտերի իմացություն
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • Սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն
  • Համակարգչային գիտելիքներ, Microsoft Office ծրագրի գերազանց իմացություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն։

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն  ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով hr@caritas.am և h.gasparyan@caritas.am էլ. հասցեին մինչև 2024թ հունվարի 19-ը՝ վերնագրում նշելով՝ «Տնային խնամք ծրագրի սոցիալական աշխատող»։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: