Ծրագիր՝ «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)»
Փորձագետ ՝ հեշտ ընթերցվող փաստաթղթեր պատրաստելու համար։
Այս առաջադրանքի նպատակն է ներգրավել փորձագետ ՝ հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց համար հեշտ ընթերցվող փաստաթղթեր պատրաստելու համար;
Առաջադրանքի շրջանակներում փորձագետը պետք է մշակի կամավոր հրշեջ-փրկարարական խմբերի համար նախատեսված գործելակարգի և կազմակերպչական աշխատանքների ձեռնարկի հեշտ ընթերցվող տարբերակները։
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել հավելված 1-ում ներկայացվող պահանջներին համապատասխան փաստաթղթերը մինչև դեկտեմբերի 20-ը՝ վերնագրում նշելով “Easy To Read Expert” Գայանե Նորիկյանին g.norikyan@caritas.am (in cc to Էլիզաբեթ Հոուն: Elisabeth.Haun@caritas.tirol)
2022թ.-ի դեկտեմբերից սկսած Հայկական Կարմիր խաչի ընկերակցությունը Հայկական Կարիտասի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)» ծրագիրը:Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի մարզերում կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանը:
Ծրագիրը ֆինանսավորում է՝ Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) Ավստրիական Զարգացման համագործակցության (ԱԶՀ) ֆինանսավորմամբ, Ավստրիական Կարմիր խաչի ընկերակցության, Կարիտաս Ավստրիա /Ինսբրուկ/ միջոցներով:
Ծրագրի տևողությունը՝ 01.12.2022-31.07.2026