«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամք» ծրագրում սոցխնամողի աշխատանքի համար:

Վայրը՝ ք. Վանաձոր

Տևողությունը՝ 1 տարի (Երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան)

Դրույքաչափը՝ լրիվ դրույք

 

Սոցխնամողի պարտականություններն են՝

  • Սոցիալական աջակցության միջոցով նպաստել շահառուների կյանքի որակի և կենսագործունեության բարելավմանը, աջակցել շահառուների առօրյա հոգսերի թեթևացմանը և ինքնասպասարկման պահպանմանը;
  • Մատուցել խնամքի ծառայություններ շահառուների տանը;
  • Ժամանակին կատարել տնային այցելությունները՝ ըստ ծրագրի համակարգողի/սոցիալական աշխատողի կողմից ներկայացրած գրաֆիկի և կատարել գրառումներ շահառուի անհատական գործում;
  • Անհրաժեշտության դեպքում (շահառուի վիճակից կախված) կատարել նաև լրացուցիչ այցեր՝ տեղեկացնելով այդ մասին ծրագրի համակարգողին;
  • Հետևել շահառուի բնակության վայրի մաքրությանը և անձնական հիգիենայի պահպանմանը;
  • Պատրաստել կերակուր՝ ինքնասպասարկման սակավ հմտություններ ունեցող շահառուներին. նաև կերակրել;
  • Կատարել գնումներ շահառուի անձնական միջոցներից, իրականացնել կոմունալ վարձավճարների մուծումներ և այլ ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության;
  • Ուղեկցել շահառուին զբոսանքի, կազմակերպել ժամանցի տեսակներ;
  • Աշխատանքային գործուներության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել համակարգողին/սոցիալական աշխատողին։
  • Յուրաքանչյուր շահառուի համար կատարել մանրամասն գրառումներ նրա առկա իրավիճակի և փոփոխությունների վերաբերյալ;
  • Խորհրդատվություն ապահովել հիվանդին` կենցաղավարման ճիշտ գործելակերպի, հիգիենայի պահպանման վերաբերյալ;
  • Մասնակցել կազմակերպության կողմից անցկացվող ժողովներին և դասընթացներին։

 

Պահանջվող որակավորում և հմտություններ՝

 

  • Միջին մասնագիտական կրթություն,
  • Տարեցների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և նախաձեռնողականություն,
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
  • Բուժքույրական կրթությունը կդիտվի որպես առավելություն։

 

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտասի» Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից:

 

Դիմելու ընթացակարգ

 

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ hr@caritas.am և h.gasparyan@caritas.am  էլ. հասցեներին մինչև 2024թ․ նոյեմբերի 9-ը՝ վերնագրում նշելով՝ «Սոց․խնամող»:

Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: