Հոկտեմբեր 08, 2024թ.
- «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
- 2024 թ. հոկտեմբերից «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է «Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի տեղահանված ընտանիքներին և երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն և հզորացում» ծրագիրը, որի նպատակն է բավարարել բռնի տեղահանված ընտանիքների կարիքները և տրամադրել հոգեբանական աջակցություն:
- Ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ձմեռային հագուստի և դպրոցական պարագաների մատակարարման համար՝ Վարդենիս համայնքի սահմանամերձ համայնքների երեխաների կարիքները բավարարելու նպատակով։
Ընտրված մատակարարը պատասխանատու կլինի հետևյալի համար.
- Գրենական պիտույքների և դպրոցական այլ անհրաժեշտ պարագաների լայն տեսականու ապահովում,
- Դպրոցահասակ երեխաների համար նախատեսված ձմեռային հագուստի և կոշիկների որակյալ և բազմազան տեսականու առկայություն,
- Վաուչերային եղանակով իրականացվելիք գնումների անխափան և անվտանգ գործընթացի կազմակերպում։
Ընտրված մատակարարը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.
- Ունի վաուչերային եղանակով աշխատելու փորձ,
- Պատրաստ է առաջարկել որակյալ ապրանքներ՝ համապատասխան չափորոշիչներով,
- Պատրաստ է աշխատել ծրագրային թիմի հետ՝ ապահովելու գործընթացի արդյունավետությունը և շահառուների բավարարվածությունը։
Գնանշման վերջնաժամկետը և ներկայացման պահանջները․
Ստորագրված և կնիքված գնային առաջարկները պետք է ներկայացվեն սքան տարբերակով հետևյալ էլ. հասցեներին՝ info@caritas.am, m.grigoryan@caritas.am , կամ ներկայացվեն «Կանանց ռեսուրս կենտրոն Վարդենիսում»՝ ք. Վարդենիս, Մշակույթի պալատ, Ռոմանի 8 հասցե, մինչև 2024 թ. հոկտեմբերի 15-ը, ժամը 18:00:
Ցուցումներ մատակարարներին․
– Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով,
– Գնանշմանը կից պետք է ուղարկել լրացված Հավելվածներ 1-ը և 2-ը։