Կազմակերպությունը՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ
Ծրագրի անվանումը՝ «Հումանիտար օգնության տրամադրում Արտաշատում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց»
Պաշտոնը՝ Ծրագրի համակարգող՝ 0.5 դրույք
Վայրը՝ Արտաշատ
Մեկնարկը՝ 2024 թ. հոկտեմբերի 7
Տևողությունը՝ 11 ամիս
Դիմելու վերջնաժամկետը՝ 2024 թ. հոկտեմբերի 4
- Պլանավորել, կազմակերպել և համակարգել ծրագրային գործողությունները ըստ գործողությունների պլանի
- Համակարգել շահառուների հետ տարվող աշխատանքները
- Կազմակերպել ծառայությունների մատուցումը/սննդի, հիգիենիկ պարագաների բաշխման , ինչպես նաև բուժօգնության և սոցիալ-հոգեբանական աշխատանքների կազմակերպումը/
- Սոցիալական աշխատողի հետ միասին անցկացնել շահառուների կարիքի գնահատում և վերագնահատում
- Համագործակցել գործընկերների և շահագրգիռ կառույցների հետ /միջազգային և տեղական հկ-ներ, սոց ծառայություն, քաղաքապետարան, մարզպետարան
- Ապահովել գնումների իրականացումը,
- Անհրաժեշտության դեպքում կատարել ապրանքատեսականու /սնունդ, տնտեսական պարագաներ, հիգիենիկ պարագաներ, գրենական պիտույքներ և այլն/ գնահարցում
- Պատրաստել և ծրագրի ղեկավարին ներկայացնել ամսական հաշվետվություններ
- Համակարգել աշխատակազմի գործունեությունը
- Ապահովել պարտականությունների ռացիոնալ և հստակ բաժանում
- Խրախուսել թիմային աշխատանքը
- Արդյունավետ լուծել կոնֆլիկտները
- Անցկացնել քննարկումներ հուզող խնդիրների վերաբերյալ և գտնել ողջամիտ լուծումներ
- Տեղեկացված լինել և կիրառել Հայկական Կարիտասի կանոնակարգերը, ընթացակարգերը, քաղաքականությունները
- Պատշաճ ներկայացնել Հայկական Կարիտաս հկ-ն պետական և ոչ-պետական կառույցներում՝ բարձր պահելով նրա վարկանիշը
- Մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվող ժողովներին, կլոր սեղաններին և միջոցառումներին
Անհրաժեշտ որակավորումը
- Տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ մասնագիտական որակավորում
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Գործունեության ոլորտին առնչվող հիմնական օրենսդրական ակտերի իմացություն,
- Ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողություն,
- Արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման կարողություն,
- Նախաձեռնողականություն և ճկունություն ցուցաբերելու կարողություն,
- Աշխատանքը պլանավորելու, կազմակերպելու և վերահսկելու հմտություն,
- Ժամանակի կառավարում,
- Արդյունավետ հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
- Ինքնատիրապետում և սթրեսակայունություն,
- Միջանձնային շփման հմտություն, գործընկերների հետ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ կառուցելու ունակություն,
- Շահառուների կարիքների բացահայտման հմտություն,
- Հայերենի գերազանց իմացություն։
Դիմելու ընթացակարգ
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով info@caritas.am և t.tarakhchyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին՝ վերնագրում նշելով «Հումանիտար օգնություն Արտաշատում» ծրագիր, համակարգող:
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: