«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Արտաշատի «Փոքրիկ Իշխան» ծրագրում սոցաշխատողի աշխատանքի համար:

Վայրը՝ ք. Արտաշատ

Տևողությունը՝ 3 ամիս (երկարացման հնարավորությամբ)

Դրույքաչափը՝ լրիվ դրույք

 

Սոց.աշխատողի պարտականություններն են՝

  • Բացել և վարել շահառուների անհատական դեպքերը՝ նախնական և խորքային գնահատման արդյունքների հիման վրա, կազմել անհատական զարգացման պլաններ, աշխատել դրանց իրականացման ուղղությամբ,
  • Իրականացնել տնայցեր և հետազոտություններ երեխաների սոցիալական տարածքներում,
  • Իրականացնել անհատական, խմբային և համայնքային սոցիալական աշխատանք ծրագրի շահառուների և նրանց ընտանիքի անդամների հետ,
  • Իր իրավասության շրջանակներում խորհրդատվություն տրամադրել շահառուներին և ուղեկցել այլ իրավասու մասնագետների մոտ և համայնքային կառույցներ,
  • Կազմել և անցկացնել դասընթացներ և խմբային աշխատանքներ շահառուների համար,
  • Անցկացնել զրույցներ շահառուների հետ` պարզելու նրանց հուզող հարցերը, նախասիրությունները, բացահայտել շահառուների ուժեղ և թույլ կողմերը, աշխատել դրանք զարգացնելու ուղղությամբ,
  • Մասնակցել փոփոխվող շահառուների ընտրության գործընթացին,
  • Համագործակցել համայնքում երեխաների պաշտպանության ոլորտում գործող պետական և ոչ պետական կառույցների հետ՝ նույնացնելու շահառու երեխաներին և ընտանիքներին,
  • Կենտրոնի հոգեբանի հետ իրականացնել սոցիալ-հոգեբանական աշխատանք, խորհրդակցել կրթական մասի պատասխանատուների` խմբակավարների հետ,
  • Պատրաստել ամսական/շաբաթական աշխատանքային պլանավորում և ամսական հաշվետվություններ և ներկայացնել կենտրոնի համակարգողին,
  • Մասնակցել սոցիալական աշխատանքի վերաբերյալ կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին և ոլորտային հանդիպումներին,
  • Ստանձնել պատասխանատվություն և մասնակցություն կենտրոնի շահառուների համար ամառային ճամբարի, էքսկուրսիաների իրականացման համար։

Պահանջվող որակավորում և հմտություններ՝

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Երեխաների և ընտանիքների հետ սոցիալական աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
  • Կրթության և երեխաների պաշտպանության ոլորտներում ՀՀ օրենսդրության իմացություն,
  • Համայնքում գործնական հարաբերություններ ստեղծելու, պահպանելու և զարգացնելու կարողություն,
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականության ցուցաբերում,
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • Ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու                      կարողություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Office փաթեթ),

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ:

Դիմելու ընթացակարգ

 

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով info@caritas.am և a.yepremyan@caritas.am էլ. հասցեներին  մինչև 2024թնոյեմբերի 10-ը՝ վերնագրում նշելով՝ «Արտաշատի «Փոքրիկ Իշխան» – սոցիալական աշխատող»։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: