Վայրը՝ ք. Գյումրի

Տևողությունը՝ 1 տարի (Երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջանով)

Դրույքաչափը՝ լրիվ դրույք

 

Սոցխնամողի պարտականություններն են՝

  • Սոցիալական աջակցության միջոցով նպաստել շահառուների կյանքի որակի և կենսագործունեության բարելավմանը, աջակցել շահառուների առօրյա հոգսերի թեթևացմանը և ինքնասպասարկման պահպանմանը։
  • Մատուցել խնամքի ծառայություններ շահառուների տանը։
  • Ժամանակին կատարել տնային այցելությունները՝ ըստ ծրագրի համակարգողի/սոցիալական աշխատողի կողմից ներկայացրած գրաֆիկի և կատարել գրառումներ շահառուի անհատական գործում:
  • Անհրաժեշտության դեպքում (շահառուի վիճակից կախված) կատարել նաև լրացուցիչ այցեր՝ տեղեկացնելով այդ մասին ծրագրի համակարգողին։
  • Հետևել շահառուի բնակության վայրի մաքրությանը և անձնական հիգիենայի պահպանմանը:
  • պատրաստել կերակուր և ինքնասպասարկման սակավ հմտություններ ունեցող շահառուներին՝ նաև կերակրել:
  • Կատարել գնումներ շահառուի անձնական միջոցներից, իրականացնել կոմունալ վարձավճարների մուծումներ և այլ ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության
  • Ուղեկցել շահառուին զբոսանքի, կազմակերպել ժամանցի տեսակներ:
  • Աշխատանքային գործուներության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել համակարգողին/սոցիալական աշխատողին։
  • յուրաքանչյուր շահառուի համար կատարել մանրամասն գրառումներ նրա առկա իրավիճակի և փոփոխությունների վերաբերյալ;
  • Խորհրդատվություն ապահովել հիվանդին` կենցաղավարման ճիշտ գործելակերպի, հիգիենայի պահպանման վերաբերյալ:
  • Մասնակցել կազմակերպության կողմից անցկացվող ժողովներին և դասընթացներին։

 

Պահանջվող որակավորում և հմտություններ՝

  • Միջին մասնագիտական կրթություն,
  • Տարեցների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և նախաձեռնողականություն,
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
  • Բուժքույրական կրթությունը կդիտվի որպես առավելություն։

 

«Հայկական Կարիտասի» Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտասի» Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից:

 

Դիմելու ընթացակարգ

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով info@caritas.am և h.gasparyan@caritas.am  էլ. հասցեներին մինչև 2024թ․-սեպտեմբերի 1-ը՝ վերնագրում նշելով՝ «Սոց․խնամող»:

Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: