«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում հրավիրում է հյուրանոցային ընկերություններին` ներկայացնելու գնային առաջարկ 30 մասնակիցների մասնակցությամբ ուսուցողական դասընթաց անցկացնելու համար:
Առաջարկ ներկայացնող կազմակերպությունը օգոստոսի 22-ին և 23-ին պետք է իրականացնի՝
1․ Սենյակների տրամադրում 30 անձի համար
2․ Սննդի տրամադրում (ընդամենը 1 նախաճաշ, 2 ճաշ, 1 ընթրիք)
3․ Դահլիճի տրամադրում 30 անձի հետ սեմինար անցկացնելու համար
4․ Սուրճի ընդմիջումների տրամադրում:
Հյուրանոցը կամ հյուրատունը պետք է ապահովված լինի մշտական տաք և սառը ջրով։ Յուրաքանչյուր հյուրանոցային սենյակում մնացող անձանց թիվը չպետք է գերազանցի 2-ը:
Ստորագրված, կնիքված և սքան արված գնային առաջարկները անհրաժեշտ է ուղարկել էլ․ փոստով՝ g.norikyan@caritas.am և z.hovhannisyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին մինչև օգոստոսի 7-ը, ժամը 15:00-ն: Հարցերի դեպքում զանգահարել (374 94) 85-74-33 /Զինա Հովհաննիսյան/ հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-15:00:
Հասցե՝ ք.Գյումրի 3118, Հ. Սարգսյան 8, նրբանցք 3
Հեռախոս` (374 312) 57201, ֆաքս` (374 312) 57849,
(374 94) 85-74-33 /Զինա Հովհաննիսյան/
էլ․ հասցե՝ g.norikyan@caritas.am , z.hovhannisyan@caritas.am