Ծրագրի անվանումը` | «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» |
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ | 18 հուլիսի, 2024թ. |
Իրականացման վերջնաժամկետը` | 2 ամիս |
Քանակը` | 11 շինության ձեռղնահարկի հատակի ջերմամեկուսացում |
Տարածքը` | Շիրակի մարզ |
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
2023թ․ սեպտեմբերից «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է «Վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանում Շիրակի մարզի համայնքներում» միջոցառումը: Միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից որպես «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս։
Վերը նշված ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտաս»-ն այս փուլում հայտարարում է տանիքների ջերմամակուսացում փքապերլիտի միջոցով ծառայությունների գնման հրավեր։
Բոլոր գնանշման հայտ ներկայացնողները պետք է հանձնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից ուղարկվող Հավելված 1-ը և Հավելված 2-ը:
Գնանշման վերջնաժամկետը և ներկայացման եղանակը
Բոլոր գնանշումները պետք է ներկայացվեն ներքևում նշված հասցեով ոչ ուշ քան․
Ամիս/ամսաթիվ՝ հուլիս 18, 2024՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը
Հասցե՝ «Հայկական Կարիտաս»-ի գլխամասային գրասենյակ
Գյումրի 3118, Հ. Սարգսյան փ., նրբ. 3, տուն 8, (+374 312) 57201 – գրասենյակ կամ
PDF տարբերակով՝ հետևյալ էլ-հասցեներին․ info@caritas.am, edgar.hakobyan@caritas.am
Պարզաբանումներ
Գնանշման հարցման վերաբերյալ որևէ պարզաբանում կարիք ունեցող մատակարարները կարող են գրավոր դիմել «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ին կամ կապ հաստատել ծրագրի համակարգող Էդգար Հակոբյանի հետ +374 93 22 79 05 հեռախոսահամարով։
Նկարագիրը և պայմանները.
Սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսվում է ստորև աղյուսայկով ներկայացված բնակավայրերի օբյեկտներում իրականացնել ձեղնահարկերի հատակների ջերմամակուսացում փքապերլիտի 200մմ հաստության շերտով։
Բնակավայրեր և տեղամասեր
ՀՀ | Համայնք/բնակավայր | Օբյեկտի անվանում, | Ջերմամեկուսացման
մակերես քառ․մ |
1 | Ախուրյան/Կառնուտ | Մանկապարտեզ | 470 |
2 | Ախուրյան/Ջրառատ | Մանկապարտեզ | 470 |
3 | Ախուրյան/Բայանդուր | Մանկապարտեզ | 470 |
4 | Ախուրյան/Ջաջուռավան | Մանկապարտեզ | 125 |
5 | Ախուրյան/Հացիկ | Մանկապարտեզ | 610 |
6 | Ախուրյան/Շիրակ | Մանկապարտեզ | 413 |
7 | Անի/Սառնաղբյուր | Մանկապարտեզ | 710 |
8 | Աշոցք/Ցողամարգ | Երիտասարդական կենտրոն | 185 |
9 | Աշոցք/Գոգհովիտ | Համայնքային կենտրոն | 310 |
10 | Աշոցք/Արփենի | Համայնքային կենտրոն | 310 |
11 | Աշոցք/Մուսաելյան | Մանկապարտեզ | 185 |
Ծառայության մատուցման ընդհանուր պահանջներ
- Այցելել տեղամասեր, ուսումնասիրել օբյեկտների տանիքները,
- Փքեցված պեռլիտե ավազը պետք է տանիքում տեղադրել պարկերով,
- Պարկերի նյութերը պետք է պատրաստված լինեն պոլիէթիլենային թաղանթներից կամ նմանատիպ այլ նյութերից, որոնք դիմակայում են խոնավության ներթափանցմանը:
- Փքեցված պեռլիտե ավազով և խճով լցոնված պարկերի [GOST 10832-96] ջերմահաղորդականության գործակիցը պետք է լինի 0.065-0.072 Վտ/մ°Կ միջակայքում, իսկ խտությունը՝ 35-45կգ/մ3
- Աշխատանքները պետք է իրականացվեն կազմակերպությունների միջև ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հետո մեկամսյա ժամկետում:
Մասնակցության պայմանները.
- Որպես հայտատու կարող են հանդես գալ տեղական իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ կամ անձինք, որոնք նախկինում ունեցել են ոլորտային դրական փորձ, (առնվազն 2 տարի),
- Կառավարման և վարչական կազմակերպությունների /մարմինների (հանրային և մասնավոր), համայնքների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձ,
- Առաջադրանքի կատարման համար Հայաստանում գործող համապատասխան օրենսդրական դաշտի իմացություն,
- Գնային առաջարկը անհրաժեշտ է ներկայացնել՝ լրացնելով Հավելվածներ 1-ը և 2-ը,
- Հայտում նշվում են օգտագործվող նյութերի և համալրող մասերի արտադրման երկիրը։
- Հայտը չի դիտարկվի ծառայության մատուցման ընթացքում ռուսական արտադրության որևէ նյութ, սարք, արտադրանք կիրառելու պարագայում։
Վճարման ժամանակացույցը
- Ներկայացվող գնառաջարկը պետք է ներառի ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, բացառությամբ ԱԱՀ-ի՝ սույն ծրագրի շրջանակում ձեռք բերվող ապրանքների և մատուցվող ծառայությունների 80%-ն ազատված են ԱԱՀ-ից և մաքսատուրքից, իսկ 20% գումարը հանդիսանում է ներդրում, որն ազատված չէ ԱԱՀ-ից։
- Վճարումը կիրականացվի՝ համաձայն փաստացի կատարված աշխատանքի և հանձման-ընդունման ակտերի:
Ցուցումներ մատակարարներին
1) գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն,
2) բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, առանց ԱԱՀ
3) առաջարկները պետք է ներառեն պահանջվող փաստաթղթերը,
4) առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով (ոչ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում),
5) գնանշմանը կից պետք է ուղարկել լրացված Հավելվածներ 1-ը և 2-ը։
4․ Գնանշումները կմերժվեն հետևյալ դեպքերում
ա) թերի ներկայացում (օրինակ ՝ բացակայող փաստաթղթեր, հավելվածներ),
բ) չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,
գ) ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:
Գնահատման չափանիշներ
Գնահարցումները կգնահատվեն ըստ գին-որակ հարաբերակցության և որպես տեխնիկապես առավել ընդունելի առաջարկ, որը կհամապատասխանի «Հայկական Կարիտաս»-ի առաքման ժամանակացույցի պահանջներին.
ա) համապատասխանությունը բնութագրերին/տեխնիկական պահանջներին,
բ) անհրաժեշտ պահին ապրանքը մատակարարելու կարողությունը,
գ) գնահարցմանը ներկայացված ապրանքի որակը,
դ) մատակարարման համար նախատեսված ժամկետները,
ե) առաջարկվող սակագները և առաջարկվող զեղչերը,
զ) առաջարկվող երաշխիքային պայմանները,
ը) նախկինում իրագործված նախագծերը։