Պայմանագրի տեսակը – աշխատանքային
Զբաղվածությունը – շաբաթական 20 ժամ
Պայմանագրի ժամկետը – 12 ամիս՝ 3 ամիս փորձաշրջանով եւ ժամկետի երկարաձգման հնարավորությամբ
Աշխատավարձի չափը – 80․000 ՀՀ դրամ /առանց հարկերի /
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդների ներգրավումը «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի ինքնության մաս է կազմում։ Հայկական Կարիտասը այն հարթակն է, որտեղ երիտասարդները կկարողանան իրացնել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց ծառայելու իրենց մղումը, որտեղ իրենց ձայնը լսելի կդարձնեն եւ կկարողանան զարգացնել իրենց հմտությունները՝ Կազմակերպության Առաքելության իրականացման շրջանակներում։
Հիմնական նպատակը՝ Կազմակերպության կառույցներում կամավոր երիտասարդների ներգրավման եւ գործունեության մեջ ակտիվ մասնակցության քաջալերում։
Հիմնական պարտականությունները.
- Վերանայել Կազմակերպության Կամավորական Կորպուսի քաղաքականությունը եւ ընթացակարգերը;
- Մշակել եւ կյանքի կոչել երիտասարդ կամավորների ներգրավման հետ կապված տարբեր գաղափարներ;
- Մշակել մեխանիզմ՝ կազմակերպության գործունեության տարբեր ուղղություններում կամավորական աշխատանքի կարիքի գնահատման նպատակով;
- Աջակցել ծրագրային բաժնի աշխատակիցներին՝ Կամավորական աշխատանքի նկարագրերի մշակման գործում;
- Կազմել Կամավորների ներգրավման հայտարարություններ՝ պահանջվող հմտությունների համաձայն եւ կազմակերպել երիտասարդ կամավորների հավաքագրման գործընթացը՝ համաձյան սահմանված ընթացակարգի;
- Գնահատել Կամավորների կարողությունների բարելավման կարիքները եւ նպաստել դրանց զարգացմանը;
- Կազմակերպել Կամավորների վերապատրաստման դասընթացներ/միջոցառումներ՝ Հայկական Կարիտասի Առաքելության, Տեսլականի, Վարվեցողության եւ Էթիկայի կանոնների, ինչպես նաեւ գործունեության Ռազմավարական ուղղությունների ներկայացման նպատակով;
- Առաջարկել գաղափարներ եւ մշակել ծրագիր-առաջարկներ՝ Կամավորների առաջխաղացման, մոտիվացիայի բարձրացման եւ խրախուսման մեխանիզմների ներդրման նպատակով;
- Ստանձնել Կամավորների համակարգման ծրագրերի ղեկավարումը;
- Թարմացնել գիտելիքները Կամավորության մասին պետական օրենքի եւ բարեփոխումների առնչությամբ եւ առաջարկել համապատասխան շտկումներ Կազմակերպության Կամավորական Կորպուսի քաղաքականության եւ ընթացակարգերի մեջ;
- Ներկայացնել տարեկան/եռամսյակային պլանավորում եւ եռամսյակային հաշվետվություն՝ կատարած աշխատանքի վերաբերյալ;
- Պահպանել եւ թարմացնել Կամավորների տվյալների բազան;
- Նախաձեռնել եւ մշակել տպագիր նյութեր՝ Կամավորական Կորպուսի գործունեության վերաբերյալ;
- Օգտվել առաջարկվող վերապատրաստման դասընթացներից եւ մշտապես կատարելագործել գիտելիքները եւ հմտությունները;
- Փոխանցել ստացած գիտելիքները կամավորներին՝ կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ;
- Անհրաժեշտության դեպքում կատարել ղեկավարության կողմից հանձնարարված այլ պարտականություններ;
- Պահպանել կազմակերպության ներքին տեղեկատվության գաղտնիությունը;
- Անշեղորեն հետևել «Հայկական Կարիտաս»-ի ներքին կարգավորումներին՝ Ներքին կանոնակարգին, Էթիկայի կանոններին, Վարվեցողության կանոններին, Պաշտպանության և անվտանգության ապահովման քաղաքականությանը, Բողոքների վարման մեխանիզմի քաղաքականությանը, Շրջակա միջավայրի էթիկային:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՒ ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն՝ սոցիալական պաշտպանության, մարդու իրավունքների կամ այլ հարակից ոլորտներում;
- Աշխատանքային փորձառություն՝ դրամաշնորհային ծրագրերի իրագործման մեջ;
- Երիտասարդների հետ աշխատելու փորձառություն;
- Անգլերեն լեզվի իմացություն;
- Համակարգչային գրագիտություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Համարձակություն՝ նորարար գաղափարներ հղանալու եւ իրագործելու;
- Հետաքրքրությունների լայն շրջանակ:
Դիմելու գործընթաց
Անհրաժեշտ է ներկայացնել հետաքրքրության նամակ եւ Ինքնակենսագրություն՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով։
Դիմումները ներկայացնել a.gevorgyan@caritas.am եւ info@caritas.am հասցեներին։
Դիմումներն ընդունվում են մինչեւ հուլիսի 17-ը։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում է 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, դիմակայունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։