Ծրագիր՝ «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ։ Ներառական կրթություն Հայաստանում»

Վայրը՝ ք․ Գյումրի

Դիմելու վերջնաժամկետ՝  07.07.2024թ

 

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ի տեսլականն է լինել հզոր և կարևոր դերակատար Հայաստանի Հանրապետությունում սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հարցում:

2023թ․-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է «Իմ իրավունքը: Հաջորդ փուլ: Ներառական կրթություն Հայաստանում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է․ նպաստել ներառական, հավասար և որակյալ կրթության իրականացմանը հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների համար՝ համաձայն «Կայուն զարգացման» նպատակ 4-ի, 5-ի և 10-ի, ՄԱԿ-ի երեխաների իրավունքի կոնվենցիայի հոդված 28-ի և հոդված 23-ի և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի հոդված 24-ի: Ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզի 6 դպրոցներում և 6 մանկապարտեզներում։

Ծրագիրը ֆինանսավորում է՝ Ավստրիական զարգացման գործակալությունԿարիտաս Ավստրիա /Ինսբրուկ/:

 

Դիմելու գործընթաց

Մրցույթին կարող են մասնակացել համապատասխան կազմակարեպությունները՝ առաջարկները ուղարկելով  Էլ.փոստ՝ Զինա Հովհաննիսյան՝ z.hovhannisyan@caritas.am, cc-ով Bettina Waldauf-ին՝ bettina.waldauf@caritas.tirol

Ծախսերի ստուգումները պետք է իրականացվեն հավելված 1-ի «Տեխնիկական առաջադրանքների» համաձայն: Ֆինանսավորող կառույցների պահանջներից ելնելով` ծախսերի ստուգումները պետք է իրականացվեն տարեկան կտրվածքով: Մանրամասների համար տես ՝ Հավելված 1, Գլուխ 9. «Աշխատանքային պլան»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն ստորագրված առաջարկները կարող են ընդունվել: Ստորագրության սկանավորված պատճենը կընդունվի (էլեկտրոնային փոստի միջոցով):

Առաջարկները պետք է ներկայացվեն էլեկտրոնային փոստով ոչ ուշ, քան 07/07/2024 թ.՝ վերնագրում նշելով՝ «AUDIT»։        

 

Annex 1

Annex 2

Invitation