Զբաղվածությունը՝  շաբաթական 10 ժամ

Աշխատավարձ՝  60․000 / առանց հարկերի /

Վայրը՝  Գյումրի

 

Աշխատանքային պարտականությունները՝

  • Սոցիալական էջերի վարում;
  • Նյութերի պատրաստում և հանրայնացում;
  • Մամուլի հաղորդագրությունների, հաջողության պատմությունների պատրաստում;
  • Կոնտենտի մշակում;
  • Վճարովի ծառայությունների համար սոցիալական մեդիա մարքեթինգի իմացություն /թիրախավորում, գովազդ/;
  • Ինֆոգրաֆիկաների, է-բացիկների  և սահիկաշարերի պատրաստում;
  • Միջոցառումների կազմակերպման աշխատանքների համակարգում;
  • Աշխատանք տպագրական ընկերությունների հետ;
  • Տեսա և լուսանկարահանումներ, ռիլերի պատրաստում;
  • Սոցիալական հարթակների և մեդիա դաշտի վերլուծություն;
  • Ֆոնդհայթայթման միջոցառումների համակարգում;
  • Դոնորների բազաների մշակում, քարտեզագրում;
  • Ֆոնդհայթայթման նպատակով կապերի և համագործակցությունների հաստատում;
  • Հաշվետվությունների պատրաստում։

 

 

Անհրաժեշտ հմտություններ և ունակություններ՝

  • Մասնագիտական կրթություն՝ հանրային կապերի կամ ժուռնալիստիկայի ոլորտում;
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ լրագրության, հանրային կապերի և/կամ հաղորդակցության ոլորտում;
  • Սոցիալական ցանցերում էջերի կառավարման ունակություն և փորձառություն ( Facebook, Twitter, LinkedIn, Instagram; Telegram);
  • ԶԼՄ ներկայացուցիչների հետ գործընկերային կապեր հաստատելու կարողություն;
  • Լուսանկարահանման և լուսանկարների մշակման հմտություն;
  • Վիդիոնկարահանման և մոնտաժի կարողություն ու հնարավորություն;
  • Հայերենի և անգլերենի  իմացություն;
  • Նախաձեռնողականություն;
  • Անհրաժեշտության դեպքում տարբեր մարզեր մեկնելու պատրաստակամություն;
  • Նորարարական և ստեղծագործական մտածելակերպ;
  • Բանակցային հմտություններ;
  • Կազմակերպչական հմտություններ;
  • Կոնֆլիկտների կանխարգելման և լուծման հմտություններ։

 

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն  ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

Դիմելու գործընթաց

 

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով հետևյալ հղումով՝

https://caritas.raiser.global/#/vacancies/16 վերնագրի մեջ նշելով «PR assistant»:

Հայտերն ընդունվում են մինչև 2024թ-ի հունիսի 10-ը։

 

Կազմակերպության մասին

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, դիմակայունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։