Մրցույթի հայտարարություն
“Արտակարգ աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ամենախոցելի ընտանիքներին” ծրագրի շրջանակներում
Աջակցվում է Կարիտաս Գերմանիայի կողմից
Աուդիտի նպատակն է պարզել, որ Գերմանիայի Կարիտասի (DCV) կողմից տրամադրված միջոցներն օգտագործվել են ծրագրի պայմանագրի և ազգային կանոնակարգերին համապատասխան, և ստուգել, թե արդյոք ծրագրի գործընկերոջ ֆինանսական համակարգերը արձագանքում են ընդհանուր ընդունված գործելաոճին:
Սույն մրցույթի հայտարարության մեջ պահանջվում է հետևյալ ծրագրի վերջնական ֆինանսական հաշվետվության աուդիտ.
- Ծրագրի անվանում: “Արտակարգ աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ամենախոցելի ընտանիքներին”
- Իրականացման վայրը: Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Կոտայք և Արմավիրի մարզեր, ՀՀ
- Ծրագրի տևողությունը: 7 ամիս 12.2023- 30.06.2024
Ծրագրի հակիրճ նկարագրությունը:
Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել օգնություն ամենա խոցելի Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը: Աջակցությունն իրականացվում է կանխիկ փոխանցման և վաուչերային աջակցության տեսքով Հայաստանի հինգ մարզերում։ Շահառուների ընտրությունն իրականացվում է նախապես սահմանված չափանիշների և տարածքային կառավարություններից տրամադրված ցուցակների հիման վրա:
Աուդիտի նպատակն է պարզել, որ Գերմանիայի Կարիտասի (DCV) կողմից տրամադրված միջոցներն օգտագործվել են ծրագրի պայմանագրի և ազգային կանոնակարգերին համապատասխան, և ստուգել, թե արդյոք ծրագրի գործընկերոջ ֆինանսական համակարգերը արձագանքում են ընդհանուր ընդունված գործելաոճին:
Աուդիտի զեկույցը պետք է գրվի/ներկայացվի անգելերեն լեզվով:
Դիմումների ներկաըացման վերջնաժամկետն է 07.06.2024
Ավելի մանրամասն՝ կից ներկայացված տեխնիկական առաջադրանքի մեջ: