Վայրը՝ ք. Վանաձոր
Տևողությունը՝ 01․06․2024-30․06․2025 (նախնական փորձաշրջանով)
Զբաղվածությունը՝ շաբաթական 20 ժամ
Ծրագրի անվանումը՝ «ReLiS. վերականգնում հանուն հզորացման»
Աշխատանքային պարտականություններ․
- Մատուցել վարորդական ծառայություններ սեփական մեքենայով;
- Պահպանել երթևեկության և անվտանգության բոլոր կանոնները;
- Հաճախակի այցելություններ կատարել Լոռու մարզի բնակավայրեր;
- Ապահովել համաձայնեցված ժամանակացույցը;
- Ապահովել ծրագրի անձնակազմի, նյութերի և սարքավորումների ժամանակին և անվտանգ տեղափոխումը;
- Ապահովել մեքենայի սարքին լինելը, լիցքավորել մեքենան և ապահովել ծագած խնդիրների լուծումը;
- Պահպանել մեքենան պատշաճ կերպով և շահագործել մեքենայի շահագործման տեխնիկական պահանջներին և կանոններին համապատասխան;
Հիմնական պահանջներ.
- B կարգերի վավեր վարորդական իրավունք;
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ;
- Մեքենան արտադրվել է ոչ ուշ, քանի 2009 թվականը;
- Մեքենան անցել է տեխզննում 2023 թվականին;
- Առկա է մեքենայի ապահովագրության վավեր պայմանագիրը;
- Լոռու մարզի աշխարհագրության և ճանապարհների իմացություն;
- Թիմի անդամների և շահառուների հետ արդյունավետ և պրոֆեսիոնալ հաղորդակցվելու կարողություն;
- Ճկունություն՝ հարմարվելու փոփոխվող ժամանակացույցին և տեղանքին
- Նախկին փորձը նմանատիպ պաշտոնում կդիտվի առավելություն։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել ինքնակենսագրություն ուղարկելով hr@caritas.am և z.aghanyan@caritas.am էլ․ հասցեներին։
Հարցերի դեպքում կարող եք զանգել +374 93 95 72 01 հեռախոսահամարին։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում է 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, դիմակայունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։