«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում բուժքույրական կրթության մասնագետի «Տնային խնամք» ծրագրում ներգրավելու համար։

Վայրը՝ ք. Վանաձոր կամ ք․ Գյումրի (հեռավար աշխատանքի հնարավորությունը ևս քննարկելի է)

Տևողությունը՝ 1 տարի (երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան)

Զբաղվածությունը՝ շաբաթական 20 ժամ

Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 31, 2024 թ․

 

Նկարագրություն

«Հայկական Կարիտաս»-ի «Տնային խնամք» ծրագիրը տրամադրում է համակողմանի խնամք և աջակցություն միայնակ տարեցներին: Որպես այս ծրագրի առանձին բաղադրիչ՝ նախատեսվում է մշակել բուժքույրական կրթության համար նախատեսված մոդուլներ՝ ապագա և պրակտիկ բուժքույրերի պատրաստման և տարեցների խնամքի ոլորտում նրանց հմտությունների բարելավման համար, ինչպես նաև աջակցել բուժքույրական կրթության զարգացման և տարեցների խնամքի մոդուլները բժշկական քոլեջներում ներառելու գործընթացներին:

Աշխատանքային պարտականություններ

  • Մշակել բուժքույրական կրթության համապարփակ կրթական մոդուլներ ուսանողների և պրակտիկ բուժքույրերի համար՝ հարմարեցված «Տնային խնամք» ծրագրի կարիքներին;
  • Համագործակցել համապատասխան շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու մոդուլների համապատասխանությունը բուժքույրական կրթության պետական չափանիշներին և ուղեցույցներին;
  • Պատրաստել մշակված մոդուլներին համապատասխան ուսումնական նյութեր, սահիկաշարեր, թեստեր, ուսուցման և գնահատման այլ գործիքներ;
  • Համակարգել «Տնային խնամք» ծրագրում ներգրավված բուժքույրերի, բժշկական քոլեջների ուսանողների և պրակտիկ բուժքույրերի համար դասընթացների իրականացման գործընթացը;
  • «Տնային խնամք» ծրագրում ներգրավված բուժքույր-դասընթացավարներին տրամադրել տեխնիկական և մեթոդական աջակցություն, իրականացնել մշտադիտարկում՝ դասավանդումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով;
  • Աջակցել ծրագրի շահերի պաշտպանության գործընթացին՝ նպաստելու տարեցների խնամքի մոդուլների ինտեգրմանը բժշկական քոլեջների ուսումնական ծրագրերում;
  • Օժանդակել և համակարգել կրթական մոդուլների պետական հավաստագրման աշխատանքներն՝ ըստ անհրաժեշտության;
  • Ստեղծել ոլորտային հայալեզու կրթական բովանդակություն, կատարել ուսումնական նյութերի թարգմանություններ;
  • Վերահսկել և գնահատել ծրագրի կրթական բաղադրիչի արդյունավետությունը և կատարել անհրաժեշտ ճշգրտումներ՝ արդյունքները բարելավելու համար;
  • Ներգրավվել թիմային աշխատանքի մեջ եւ աջակցել ուղիղ պարտականություններին չվերաբերող գործառույթներում;
  • Մասնակցել թիմային հանդիպումներին եւ կարողությունների հզորացման դասընթացներին։

 

Պահանջվող հմտություններ և որակավորում

  • Բարձրագույն կրթություն՝ կրթության, հանրային առողջապահության կամ հարակից բնագավառներում;
  • Առնվազն 3 տարվա փորձ կրթության, ուսումնական ծրագրերի մշակման և վերապատրաստման ծրագրերի կառավարման ոլորտում, նախընտրելի է բուժքույրական կրթության, տնային խնամքի կամ հերոնտոլոգիայի ոլորտներում;
  • Բուժքույրական գործի սկզբունքների, մեծահասակների կրթության լավագույն փորձի և ուսումնական պլանի ձևավորման մեթոդոլոգիաների խորը իմացություն: Բուժքույրական կրթության պետական չափորոշիչների և կանոնակարգերի իմացությունը ցանկալի է;
  • Դասընթացների, ուսումնական ձեռնարկների, սահիկաշարերի մշակման ու պատրաստման, գործնական վարժությունների և գնահատման թեստերի կազմման փորձառություն;
  • Հաղորդակցման և ֆասիլիտացման հմտություններ, տարբեր շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ աշխատելու և համագործակցությունը խթանելու կարողություն;
  • Համակարգչային հմտություններ՝ Microsoft office փաթեթ։
  • Լեզվական հմտություններ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)։

 

 

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն  ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ և փորձառությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով հետևյալ հղումով՝  https://caritas.raiser.global/#/vacancies/15

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Կազմակերպության մասին

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում է 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, դիմակայունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։

«Տնային խնամք» ծրագրի նպատակն է՝ նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը` կայուն տնային խնամքի ծառայությունների տրամադրման միջոցով։