Տևողություն՝ 1 տարի՝ երկարացման հնարավորությամբ (3 ամիս փորձաշրջան)
Դիմելու վերջնաժամկետը՝ հունվարի 23, 2024թ․
Աշխատանքի նպատակը՝ իրականացնել «Փոքրիկ Իշխան» ծրագրի լոգոպեդի պարտականությունները Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում:
Աշխատանքային պարտականություններ․
- Կազմակերպել երեխայի առաջնային հետազոտությունը, կատարել անհատական դիտարկում, գնահատում
- Իրականացնել խմբային աշխատանքներ
- Մասնակցել մասնագիտական վերապատրաստումների
- Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն ծնողներին
- Կատարել հնչարտաբերման խանգարումների հաղթահարման աշխատանքներ
- Կատարել բառապաշարի, խոսքի քերականական կողմի, խոսքի հապաղման, խոսքի ընդհանուր թերզարգացման ուղղությամբ աշխատանքներ
- Կատարել խոսքի տեմպի և ռիթմի խանգարումների գնահատում
- Կազմակերպել կակազության կանխարգելման և վաղ շտկողական աշխատանքներ
- Կատարել ձայնի և շնչառության առանձնահատկությունների գնահատում, խանգարումների հաղթահարում
- Կատարել գրավոր խոսքի առանձնահատկությունների գնահատում, ձևավորում և զարգացում
- Կատարել լոգոպեդական աշխատանքներ զարգացման տարբեր դժվարություններ ունեցող երեխաների հետ
- Կազմել հաշվետվություններ և ներկայացնել ծրագրի համակարգողին։
Պահանջվող որակավորում եւ հմտություններ.
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Լոգոպեդի աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն ուղարկելով a.tumasyan@caritas.am; hr@caritas.am էլ. հասցեներին մինչև 2024թ․ հունվարի 23-ը՝ վերնագրում նշելով «Լոգոպեդ»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում է 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, ճկունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։