Տեխնիկական առաջադրանք

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում հայտարարում է հետազոտություն իրականացնող մասնագետի կամ մասնագիտական խմբի ընտրության մրցույթ:

Վայրը՝ ՀՀ

Տևողությունը՝ 2 ամիս

Աշխատանքի սկիզբը՝ օգոստոսի 28, 2023թ

Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 23, 2023թ

 

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի և ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:

2019թ․-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներին՝ ապահովելու համար որակյալ և ներառական կրթություն բոլոր սովորողների համար։

Հետազոտության նպատակը    

Իրականացնել ՄԿՈՒ ոլորտի տեղական և միջազգային փորձի ուսումնասիրություն՝ վերհանելու ներառական կրթություն իրականացնող լավագույն միջազգային փորձը, Հայաստանում գործող ՄԿՈՒ հնարավարությունները, առկա ռեսուրսները և կարիքները ներառականության ապահովման տեսանկյունից, ինչպես նաև ներկայացնելու առաջարկությունների փաթեթ՝ ուղղված ՄԿՈՒ ոլորտոի սահուն անցումը դեպի ներառական կրթություն։

Հիմնական պարտականությունները՝

  • Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն Desk research,
  • Տեղական ՄԿՈՒ դաշտի ռեսուրսների ու հնարավորությունների ուսումնասիրություն,
  • Մշակել առաջարկությունների փաթեթ և ՄԿՈՒ ոլորտում ներառականության ապահովման ճանապարհային քարտեզ։

 

Ակնկալվող արդյունքներ՝

  • ներկայացնել Մեկնարկային հաշվետվություն (Inception report),
  • հետազոտության արդյունքների հաշվետվություն՝ նախնական տարբերակով,
  • վերլուծական զեկույց։

 

Պահանջվող որակավորում՝

  • բարձրագույն կրթություն սոցիալական գիտությունների ոլորտում,
  • վերլուծական աշխատանք կատարելու հմտություն,
  • հետազոտական աշխատանքի փորձ (ներկայացնել նախկինում արված առնվազն երկու հետազոտական աշխատանք),
  • ՀՀ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի, ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին օրենքի, ՀՀ կրթության մասին օրենքի, ներառական կրթության, ուսումնառության համընդհանուր ձևավորման սկզբունքների իմացություն:

 

Դիմելիս պարտադիր ներկայացվող փաստաթղթեր՝

  • հետազոտության իրականացման մեթոդական նկարագրություն և գործողությունների ժամանակացույց (Research outline),
  • հետազոտության բոլոր ծախսերի մանրամասն բյուջե,
  • փորձագետի կամ փորձագիտական խմբի բոլոր անդամների CV-ները և իրականացրած հետազոտությունների ցանկը և հղումները։

 

Դիմելու ընթացակարգը՝

Հետաքրքրված անձինք (և՛ անհատներ, և՛ փորձագիտական խմբեր) կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV), հետաքրքրության նամակը և վերոնշյալ այլ փաստաթղթերը հետևյալ էլ. հասցեներին՝ s.tokmajyan@caritas.am, info@caritas.am մինչև 2023թ․-ի հուլիսի 23-ը՝ վերնագրում նշելով՝ «Հետազոտող»: Հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093832366

Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն հայտարարության պահանջներին համապատասխանող և ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: