Ամսաթիվ: Հոկտեմբեր 17, 2022
- «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ uոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
- 2021թ․ հունիսից «Հայկական Կարիտասը» իրականացնում է «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» եռամյա ծրագիրը՝ Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 340 ընտանիքների համար եւ 4 համայնքապատկան կառույցներում արեւային համակարգերի տեղադրումներ, 190 ընտանիքների տներում ջերմամեկուսացման միջոցառումներ, կրթական եւ մասնագիտական միջոցառումներ, և այլն։
- Վերը նշված ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտասը» այս փուլում հայտարարում է արևային էներգետիկ համակարգերի գնանշման հարցում՝ թերմոսիֆոն և ֆոտովոլտային փոքր համակագերի (տես պահանջվող տեխնիկական բնութագրերը Հավելված 1-ում)։ Տեղադրումները նախատեսված են Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի՝ Ոսկեհասկ, Շիրակ, Փոքրաշեն, Ղարիբջանյան գյուղերում, ինչպես նաև՝ Աշոցք խոշորացված համայնքի Բավրա, Թորոսգյող, Սարագյուղ, Փոքր Սարիար, Սարապատ, Ձորաշեն, Սալուտ, Ցողամարգ, Արփենի, Մուսայելյան, Կարմրավան, Սիզավետ, Զույգաղբյուր, Ղազանչի գյուղերում։
Գնառաջարկները պետք է ներկայացնել նախագծման, տեղադրման և երաշխիքային հետսպասարկման ծառայությունները ներառյալ ։
- Բոլոր գնանշման հայտ ներկայացնողները պետք է հանձնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից ուղարկվող Հավելված 1-ը և Հավելված 2-ը։
Գնանշման վերջնաժամկետը եւ ներկայացման եղանակը
Բոլոր գնանշումները պետք է ներկայացվեն ներքևում նշված հասցեով ոչ ուշ քան․
Ամիս/ամսաթիվ՝ Հոկտեմբեր 28, 2022, մինչեւ աշխատանքային օրվա ավարտը
Հասցե՝ «Հայկական Կարիտաս»-ի գլխամասային գրասենյակ ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի 3118, Հ. Սարգսյան փ., նրբ. 3, տուն 8
(+374 312) 57201 – գրասենյակ; (+374 77) 61-69-11 (բջջային)
Կամ PDF տարբերակով՝ հետևյալ էլ-հասցեին․ info@caritas.am
- Պարզաբանումներ:
Գնանշման հարցման վերաբերյալ որևէ պարզաբանում կարիք ունեցող մատակարարները կարող են գրավոր դիմել «Հայկական Կարիտասին» կամ +374 77 61 69 11 հեռախոսահամարով։
Գրավոր դիմումները կարելի է ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեին․ info@caritas.am
Ամսաթիվ: Հոկտեմբեր 17, 2022
- «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ uոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
- 2021թ․ հունիսից Հայկական Կարիտասն իրականացնում է «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» եռամյա ծրագիրը՝ Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 340 ընտանիքների համար եւ 4 համայնքապատկան կառույցներում արեւային համակարգերի տեղադրումներ, ինչպես նաև, ջերմամեկուսացման, կրթական եւ մասնագիտական միջոցառումներ, և այլն։
- Վերոնշյալ ծրագրի շրջանակներում, Հայկական Կարիտասն այս փուլում հայտարարում է արևային էներգետիկ համակարգերի գնանշման հարցում՝ թերմոսիֆոն և ֆոտովոլտային փոքր համակագերի։
(տես պահանջվող տեխնիկական բնութագրերը Հավելված 1-ում)
- Տեղադրումները նախատեսված են Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի՝ Ոսկեհասկ, Շիրակ, Փոքրաշեն, Ղարիբջանյան գյուղերում, ինչպես նաև, Աշոցք խոշորացված համայնքի Բավրա, Թորոսգյող, Սարագյուղ, Փոքր Սարիար, Սարապատ, Ձորաշեն, Սալուտ, Ցողամարգ, Արփենի, Մուսայելյան, Կարմրավան, Սիզավետ, Զույգաղբյուր, Ղազանչի գյուղերում։
Գնառաջարկները պետք է ներկայացնել նախագծման, տեղադրման և երաշխիքային հետսպասարկման ծառայությունները ներառյալ ։
- Բոլոր գնանշման հայտ ներկայացնողները պետք է հանձնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից ուղարկվող Հավելված 1-ը և Հավելված 2-ը։
Գնանշման վերջնաժամկետը եւ ներկայացման եղանակը
Բոլոր գնանշումները պետք է ներկայացվեն ներքևում նշված հասցեով ոչ ուշ քան․
Ամիս/ամսաթիվ՝ Հոկտեմբեր 28, 2022, մինչեւ աշխատանքային օրվա ավարտը
Հասցե՝ Հայկական Կարիտասի գլխամասային գրասենյակ
Շիրակի մարզ, Գյումրի 3118, Հ.Սարգսյան 3-րդ նրբ․, տուն 8
(+374 312) 5-72-01 (գրասենյակ); (+374 77) 61-69-11 (բջջային)
Կամ PDF տարբերակով՝ հետևյալ էլ-հասցեին․ info@caritas.am
- Պարզաբանումներ:
Գնանշման հարցման վերաբերյալ որևէ պարզաբանում կարիք ունեցող մատակարարները կարող են գրավոր դիմել Հայկական Կարիտասին
կամ +374 77 61 69 11 հեռախոսահամարով։
Գրավոր դիմումները կարող եք ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեին․ info@caritas.am
Ցուցումներ մատակարարներին․
1) Գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն,
2) Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, ներառյալ ԱԱՀ
3) Առաջարկները պետք է ներառեն պահանջվող փաստաթղթերը,
4) առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով (ոչ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում),
5) գնանշմանը կից պետք է ուղարկել լրացված Հավելվածներ 1-ը և 2-ը։
4․ Գնանշումները կմերժվեն հետեւյալ դեպքերում.
ա) թերի ներկայացում (օրինակ ՝ բացակայող փաստաթղթեր, հավելվածներ),
բ) չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,
գ) ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:
5․ Հայկական Կարիտասի ընդհանուր դրույթները եւ պայմանները
Հայկական Կարիտասի ընդհանուր դրույթները և պայմանները կսահմանվեն գնումը պատվիրելիս և կարգավորվում են օրենսդրական կարգով։ Մատակարարվող բոլոր ապրանքատեսակները պետք է լինեն նոր և չվնասված։
6․ Գնահարցման վավերականության ժամկետը.
Գնանշումը պետք է վավեր լինի գնային առաջարկի հայտի ժամկետի ավարտից հետո առնվազն 15-20 օրվա ընթացքում։
7․ Գնահատման չափանիշներ.
Գնահարցումները կգնահատվեն ըստ գին-որակ հարաբերակցության և որպես տեխնիկապես առավել ընդունելի առաջարկ, որը կհամապատասխանի Հայկական Կարիտասի առաքման ժամանակացույցի պահանջներին.
ա) Համապատասխանությունը բնութագրերին/տեխնիկական պահանջներին,
բ) անհրաժեշտ պահին ապրանքը մատակարարելու կարողությունը,
գ) գնահարցմանը ներկայացված ապրանքի որակը,
դ) մատակարարման համար նախատեսված ժամկետները,
ե) առաջարկվող սակագները եւ առաջարկվող զեղչերը,
զ) առաջարկվող երաշխիքային պայմանները,
ը) նախկինում իրագործված պրոյեկտները (եթե կիրառելի է)։
Գնանշումների հարցման ձևաթուղթը ներբեռնելու համար կարող եք անցնել հեևտյալ հղումով