ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Ժամանակացույց՝ հոկտեմբեր, 2022
Աշխատանք՝ Ֆիլմի նկարահանում
Վայրը՝ Շիրակի մարզ, Հայաստան
Սկիզբը՝ հոկտեմբեր, 2022
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սույն տեխնիկական առաջադրանքները սահմանում են 1 ֆիլմի նկարահանման պահանջները: Աշխատանքը իրականացվելու է Ավստրիական զարգացման գործակալության և Կարիտաս Ավստրայի կողմից ֆինանսավորվող «Իմ իրավունքը: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում» ծրագրի շրջանակներում:
Վերոնշյալ ծրագիրը իրականացվում է Հայկական Կարիտասի կողմից: Ծրագրի նպատակն է նպաստել ներառական, հավասար և որակյալ կրթության իրականացմանը՝ համաձայն Կայուն զարգացման նպատակ 4-ի, ՄԱԿ-ի երեխաների իրավունքի կոնվենցիայի հոդված 28-ի և հոդված 23-ի և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի հոդված 24-ի:
Ծրագրի շրջանակներում նկարահանվելու է 1 ֆիլմ, որի նպատակն է գործնական օրինակներով ցույց տալ, թե ինչպես կարելի է աշխատել հաշմանդամություն ունեցող երեխաների (ՀՈՒԵ) հետ դասասենյակում դասապրոցեսի ընթացքում:
Աշխատանքային պարտականությունները և պահանջվող որակավորումների փաթեթը ներբեռնել այստեղ՝