ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Ժամանակացույց՝ Հուլիս-Oգոստոս, 2022

Աշխատանք՝ Ջերմատան կառուցում

Վայրը՝ Էմիլի Արեգակ կենտրոն, Գյումրի, Պ. Սևակ 23

Սկիզբը՝ Հուլիս 11, 2022   

 

Ներածություն

Սույն տեխնիկական առաջադրանքը սահմանում է ցինկապատ մետաղական ամուր հիմնակմախքով թունելային տիպի ջերմատան կառուցման պահանջները: Աշխատանքը իրականացվելու է §ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ¦ բարեգործական հիմնադրամի համար: Ջերմատունը կառուցվելու է Գյումրի քաղաքում, §Էմիլի Արեգակ¦ կենտրոնի տարածքում` Պ. Սևակ 23 հասցեում։

 

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամի մասին

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամը հիմնվել է 2020 թ. -ի օգոստոս ամսին §Հայկական Կարիտաս¦ ԲՀ-ի և §Կարիտաս Ավստրիայի¦ կողմից: Մինչ այդ «ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամը 2008թ. -ից իր գործունեությունը ծավալել է որպես §Հայկական Կարիտաս¦ ԲՀ-ի Էմիլի Արեգակ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն:

 

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամի առաքելությունն է խթանել հաշմանդամություն ունեցող երիտասարդների և նրանց ընտանիքների լիարժեք և հավասար ներգրավվածությունը հասարակություն՝ թերապիայի, սոցիալականացման, վերապատրաստման և շահերի պաշտպանության, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության և հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի հնարավորություն ստեղծելու միջոցով:

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամը գտնվում է Գյումրիում և ունի շուրջ 80 աշխատակից և կամավոր:

 

Աշախատանքի շրջանակները և տեխնիկական պահանջները

  • Ցինկապատ մետաղական ամուր հիմնակմախքով թունելային տիպի ջերմատուն, չափերը՝ երկարությունը 12 մետր, լայնությունը 8 մ և բարձրությունը կամարի մեջտեղի հատվածում 3,6 մետր:
  • Հենասյուները՝ երկար կողմերում 7 հատ, ճակատային կողմերում 5 հատ՝ երկուական մետր հեռավորության վրա։ Բարձրությունը ոչ պակաս քան 2,5 մետր։ Հենասյուների ամրացումը բետոնյա հիմնասյուների վրա (առնվազն 80 սմ խորություն)՝ հեղյուս-մանեկային ամրացմամբ։
  • Հենասյուների ամրակցում ջերմատան ողջ պարագծով հիմքի և հենասյուների վերևի հատվածներում։ Կամարների ամրակցում իրար առնվազն երեք հատվածներում, ջերմատան ողջ երկարությամբ։
  • Մուտքի հատվածը նախամուտքով (առնվազն 5 քառ․մետր ծավալով), կրկնակի դռներով։ Դուռ 2 հատ՝ չափերը 0,9 x 2 մետր։
  • Կողմնային պատերի ծածկը երկտակ ապակեփաթեթ կամ առնվազն 1 սմ հաստությամբ եռատակ պոլիկարբոնատային ծածկույթ։
  • Կողմնային պատերին կան պատուհաններ 4 հատ, յուրաքանչյուրի մակերեսը առնվազն 1․2 քառ․ մետր։ Ճակատային պատուհան՝ 2 հատ, որոնք կահավորված է դեպի դուրս օդը արտամղող օդափոխիչներով (տրամագիծը 50 սմ, հզորությունը 0.7 կՎ/ժ)։ Բոլոր պատուհաններն ունեն հակամիջատային ցանցապատում (50 մեշ (mesh) անցքերի չափով)։
  • Վերևի հատվածի ծածկը երկտակ պոլիէթիլային թաղանթ, 160-180 մկմ հաստությամբ, ամրացումը պրոֆիլներով՝ կրկնակի զսպանակով։ Թաղանթներն ունեն առնվազն 3 տարվա գործարանային երաշխիք և ապահովում են բարձր լուսաթափանցություն։ Ունեն հակակաթիլային հավելանյութ։
  • Կառուցվող ջերմատան համար սույն տեխնիկական առաջադրանքի մեջ ներառած են նաև հողային աշխատանքերը և ջերմատան հիմքի հատվածի ջերմամեկուսացումը, հողի մեջ առնվազն 50 սմ, իսկ հողի մակերեսից վերև առնվազն 30-40 սմ բարձրությամբ։
  • Առաջարկվող ջերմոցն ունենալու է կայունություն մինչև 80 կմ/ժ քամու, ինչպես նաև մեկ քառակուսի մետրի հաշվով մակերեսին մինչև 30 կգ ձյան և 18 կգ/ք. մ բերքի բեռնվածությանը։
  • Օգտագործվող բոլոր նյութերը պետք է լինեն նոր, գործարանային և բարձր  որակի։

 

Անհրաժեշտ է`

  1. Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ջերմատուն կառուցելու ոլորտում:
  2. Ֆիքսված ժամանակահատվածում աշխատելու և բարձորակ արդյունք ներկայացնելու կարողություն:

 

Ընտրված կազմակերպությունը պետք է ներկայացնի հետևյալը՝

  1. Նախկինում կատարած նմանատիպ աշխատանքների օրինակներ:
  2. Նշված աշխատանքի կատարման համար գնային առաջարկ (բյուջե):

 

Դիմելու կարգը

Ընտրության գործընթացին մասնակցելու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի իր հայտը հետևյալ էլ. հասցեներով՝ t.akopyan@caritas.am, v.davtyan@caritas.am: Ներկայացված առաջարկը պետք է բավարարի սույն տեխնիկական առաջադրանքների պահանջներին:

Թեկնածուները արդյունքների մասին կտեղեկացվեն ներկայացված առաջարկների քննարկումից հետո:

Դիմելու վերջնաժամկետ` հուլիսի 4