Տարածաշրջան՝ Սյունիքի մարզ, ք. Գորիս
Տևողություն՝ 9 ամիս՝ հնարավոր երկարացմամբ (3 ամիս փորձաշրջանով)
Զբաղվածություն՝ շաբաթական 40 ժամ զբաղվածություն
Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 6, 2022թ․
Ընդհանուր նպատակը՝ Ստանձնել «Վաղ վերականգնում՝ պատերազմից տուժած ազգաբնակչությանը» ծրագրի շահառուների համար կյանքի կենսապահովման պայմանների բարելավմանն ուղղված գործողությունների իրականացումը՝ նպաստելով շահառուների կայուն տնտեսական զարգացմանը։
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։
Ընթացիկ ծրագրի նպատակն է աջակցել հակամարտության արդյունքում Արցախից Հայաստան տեղահանված, ինչպես նաև Հայաստանում բնակվող և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ բարելավելու իրենց կեցության և կենսապահովման պայմանները։ Ծրագիրն իրականացվելու է Սյունիքի մարզում՝ հնարավոր հետագա ընդլայնմամբ։
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել կյանքի կենսապահովման բարելավմանն ուղղված գործողություններ՝ տրամադրելով խորհրդատվություն և համապատասխան տեխնիկական աջակցություն ծրագրի շահառուներին՝ կենսապահովման պայմանների բարելավման, եկամուտների ստեղծման և գյուղատնտեսական հմտությունների վերաբերյալ,
- Կատարել տնայցեր ծրագրի սոցիալական աշխատողների հետ համատեղ՝ ծրագրի չափորոշիչներին համապատասխանող շահառուների կարողությունների և նախկին փորձառության գնահատման նպատակով,
- Յուրաքանչյուր շահառուի համար մշակել անհատական տնտեսական զարգացման պլան՝ շահառուի ակտիվ ներգրավմամբ, հետևել դրա իրականացմանը,
- Յուրաքանչյուր շահառուի ներգրավել շահակիր կողմերի հետ հանդիպումների և ծրագրով նախատեսված այլ միջոցառուների մեջ՝ ըստ իր անհատական տնտեսական զարգացման պլանի,
- Կատարել մոնիթորինգային այցեր, տրամադրել մասնագիտական և տեխնիկական աջակցություն՝ շահառուների զարգացման պլանի իրականացման նպատակով,
- Ըստ անհրաժեշտության իրականացնել խորհրդատվություն՝ շահառուի տնային տնտեսությունների տնտեսական հզորացման նպատակով,
- Համագործակցել մատակարարների հետ՝ աջակցելով շահառուներին իրենց զարգացման պլանով նախանշված գործողությունների և գնումների իրականացման գործընթացում,
- Ուսումնասիրել հնարավոր ծրագրային ռիսկերը և մշակել դրանց կանխարգելմանն ուղղված գործողություններ,
- Տրամադրել աջակցություն ծրագրային թիմին՝ ծրագրի նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների պլանավորման, իրականացման ընթացքում,
- Ապահովել ծրագրի համապատասխան փաստաթղթավորումը, ներկայացնել ծրագրային բազմակողմանի վիճակագրական վերլուծություններ, ամենամսյա, փուլային հաշվետվություններ ՝ ըստ անհրաժշտության և պահանջի,
- Մասնակցել ծրագրի պլանավորման, գնահատման, ամփոփման և այլ հանդիպումների։
Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն գյուղատնտեսության և/կամ հարակից այլ ոլորտներում,
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ գյուղատնտեսության ոլորտում՝ կենսապահովման պայմանները խթանող ծրագրերում, ներառելով` հմտությունների ուսուցման, այլընտրանքային / լրացուցիչ եկամտի ստեղծման, խնայողությունների, խոցելի խմբերի զբաղվածության և գյուղատնտեսական արժեքների շղթայի զարգացման փորձ և հմտություններ,
- Ծրագրի շահառուներին շուկայի դերակատարների և շահագրգիռ այլ կողմերի հետ կապելու հմտություններ,
- Թիրախ խոցելի խմբերի առաջնորդության, որոշումների կայացման, կայուն տնտեսական զարգացման հմտությունների զարգացման փորձի առկայություն։
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- Հաշվետվություններ ներկայացնելու և հավանական ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու և ծրագրային նպատակների բարելավմանն ուղղված գործողություններ մշակելու կարողություն։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն աշխատանքի առաջարկ ստացած թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին տեղեկանք» ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև, երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով վերջիններիս հետ ունեցած կապը: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով nauras.layous@caritas.am և n.aghasaryan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2022թ․ ապրիլի 24-ը՝ վերնագրում նշելով՝ «Կենսապահովում՝ Սյունիք»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: