Աշխատանքի հայտարարություն
Տարածաշրջան՝ Արարատի մարզ, ք․ Արտաշատ
Տևողություն՝ 11 ամիս՝ հնարավոր երկարացմամբ (3 ամիս փորձաշրջան)
Դրույքաչափ՝ լրիվ դրույք
Դիմելու վերջնաժամկետը՝ հունվարի 30, 2022թ․
Ընդհանուր նպատակը՝ Ստանձնել պատասխանատվություն «Տարեցների տնային խնամք» ծրագրի շահառու սոցիալական խնամքի մատուցման համար:
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։
Հիմնական պարտականություններ՝
- Սոցիալական աջակցության միջոցով նպաստել շահառուների կյանքի որակի և կենսագործունեության բարելավմանը, աջակցել շահառուների առօրյա հոգսերի թեթևացմանը և ինքնասպասարկման պահպանմանը։
- Մատուցել խնամքի ծառայություններ շահառուների տանը։ Կատարել գրառումներ շահառուի անհատական գործում:
- Ժամանակին կատարել տնային այցելությունները՝ ըստ ծրագրի համակարգողի/սոցիալական աշխատողի կողմից ներկայացրած գրաֆիկի,
- Անհրաժեշտության դեպքում (շահառուի վիճակից կախված) կատարել նաև լրացուցիչ այցեր՝ տեղեկացնելով այդ մասին ծրագրի համակարգողին։
- Հետևել շահառուի բնակության վայրի մաքրությանը, անձնական հիգիենայի պահպանմանը, իրականացնել լոգանքի կազմակերպում, անհրաժեշտության դեպքում` մարմնի թաց սրբում, եղունգների կտրում, իսկ անկողնային հիվանդ շահառուների անկողնային հիգիենայի ապահովում՝ տակդիրների փոխում։
- Կատարել գնումներ շահառուի անձնական միջոցներից, իրականացնել կոմունալ վարձավճարների մուծումներ և այլ ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության, ինչպես նաև պատրաստել կերակուր և ինքնասպասակման սակավ հմտություններ ունեցող շահառուներին՝ նաև կերակրել:
- Ուղեկցել շահառուին զբոսանքի, կազմակերպել ժամանցի տեսակներ:
- Աշխատանքային գործուներության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել համակարգողին/սոցիալական աշխատողին։
- Մասնակցել կազմակերպության կողմից անցկացվող ժողովներին և դասընթացներին։
- Տեղեկացված լինել և կիրառել Հայկական Կարիտասի կանոնակարգերը, ընթացակարգերը, քաղաքականությունները։
Անհրաժեշտ որակավորումներ
- Միջին մասնագիտական կրթություն,
- Տարեցների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- Բուժքույրական կրթությունը կդիտվի որպես առավելություն։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող եք դիմել՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով n.aghasaryan@caritas.am և a.yepremyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2022թ․ հունվարի 30-ը՝ վերնագրում նշելով՝ «Արտաշատի «Տարեցների տնային խնամք» ծրագրի սոցխնամող»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: