«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ ««Սաբինե» դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարճաժամկետ շուրջօրյա խնամքի և կյանքի ուղեկցող ծառայությունների մատուցում» ծրագրում փոքր տան խնամող-դաստիարակի թափուր աշխատանքի համար:
Վայրը՝ ք. Վանաձոր
Զբաղվածություն՝ լրիվ դրույք զբաղվածություն
Տևողություն՝ 2 տարի, (1 ամիս փորձաշրջան)
Դիմելու վերջնաժամկետ՝ հունվարի 18
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։
Ընթացիկ ծրագրի նպատակն է աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 20 տարեկան երեխաների կյանքի որակի բարելավմանը և նրանց հասարակություն ներառմանը
Հիմնական պարտականություններ
Իրականացնել դժվարին իրավիճակում հայտնված երեխաների շուրջօրյա խնամքի և զարգացման հետ կապված բազմամասնագիտական գործողություններ, մասնավորապես՝
- կրթադաստիարակչական աշխատանքներ,
- երեխաների սննդի, հիգիենիկ խնամքի, դասապատրաստման, գիշերային քնի, կրթության, ազատ ժամանցի և հանգստի կազմակերպում, կյանքի ուղեկցող ծառայությունների մատուցում,
- տնայցեր,
- երեխաների ծնողներին խորհրդատվական ծառայությունների մատուցում,
- աշխատանքային փաստաթղթերի լրացում,
- հաշվետվությունների կազմում և ներկայացում ավագ խնամող -դաստիարակին,
- առաջարկների ներկայացում երեխաների խնամքն արդյունավետ կազմակերպման վերաբերյալ,
- տնային գործերի կազմակերպման աշխատանքներ՝ խոհարարական, տան մաքրման, բակ-պարտեզի մաքրման և խնամքի,
- մասնակցություն նախատեսված ծրագրային վերապատրաստումներին, դասընթացներին, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի տարբեր միջոցառումներին,
Պահանջվող որակավորում և հմտություններ.
- Աշխատանքային փորձ,
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- գրագետ հայերենով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողություն (անգլերենի իմացությունը կդիտարկվի առավելություն),
- համակարգչային բավարար գիտելիքներ
- գիշերային հերթափոխով աշխատելու հնարավորություն,
- անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն:
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով t.simonyan@caritas.am և e.poghosyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2022թ․ հունվարի 18-ը՝ վերնագրում նշելով՝ «խնամող-դաստիարակ» կամ բերել ք. Վանաձոր, Զորավար Անդրանիկ 15:
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (0312) 57201, (091) 913816 հեռախոսահամարներով: