«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամք» ծրագրում  բուժքույր-ստաժորի վճարովի պրակտիկայի համար:

Վայրը՝ ք. Գյումրի

Զբաղվածության ժամկետը՝ 3 ամիս փորձաշրջան՝ պայմանագրի հետագա երկարաձգման հնարավորությամբ։

 

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:

«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։

 

 

Բուժքույր-ստաժորի պարտականություններն են՝

  • «Հայկական Կարիտաս»-ի Տնային խնամքի տրամադրման մոդելի ուսումնասիրություն՝ տեսական նյութը սերտելու եւ առաջարկվող վերապատրաստումներին մասնակելու միջոցով:
  • Գործնական հմտությունների ձեռքբերերում/հղկում՝ ծրագրում ներառված շահառուներին ծառայությունների մատուցման միջոցով:

 

 

Պահանջվող որակավորում և հմտություններ՝

  • Բուժքրոջ միջին մասնագիտական կրթություն,
  • Կարճաժամկետ վերապատրաստումների մասնակցություն՝ տարբեր հարակից ոլորտներում,
  • Հայերեն լեզվի գրագիտություն,
  • Բարեխիղճ վերաբերմունք, կարեկցանքի դրսեւորում և օգնելու պատրաստակամություն,
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Աշխատանքային փորձառությունը եւ օտար լեզուների իմացությունը կդիտվեն որպես առավելություն:

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից:

 

Դիմելու ընթացակարգ

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ n.aghasaryan@caritas.am  և f.sargsyan@caritas.am  էլ. հասցեներին մինչև 2022թ․-ի հունվարի 20-ը՝ վերնագրում նշելով՝ «Բուժքույր-ստաժոր»:

Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: