Շինարարական ապրանքների մատակարարման կազմակերպության ընտրության

Սույն հայտ-առաջարկի նպատակն է ընտրել կազմակերպություն կամ կազմակերպություններ, ովքեր «Հայկական Կարիտասի» հետ կկնքեն պայմանագիր՝ Արարատի, Կոտայքի և/կամ Սյունիքի մարզերում Շահառուներին շինարարական ապրանքներ մատակարարելու համար։

Կազմակերպության կամ կազմակերպությունների ընտրությունը իրականացվելու է «Հայկական Կարիտասի» Ապրանքների և ծառայությունների գնման ընթացակարգին համապատասխան ու հրամանագրված հանձնաժողովի կողմից:

Կազմակերպության ընտրության և նրա հետ համագործակցության պայմանագիր կնքելու նպատակով վերջինս «Հայկական Կարիտասին» է ներկայացնում իր կողմից մատուցվող ծառայության մասով լրացված բնօրինակ հայտ-առաջարկը /ստորագրված ու կնքված/ հետևյալ հասցեով.

ք Երևան, Չայկովսկի 34, բն. 23

Էլեկտրոնային տարբերակը ուղարկել d.mosoyan@caritas.am  և m.hakobyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին՝ որպես վերնագիր նշելով՝ շինանյութի հայտ-առաջարկ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 10-ը՝ ժամը 17:30: Ժամկետից ուշ ներկայացված գնանշումները չեն դիտարկվի:

  • «Հայկական Կարիտասի» կողմից ներկայացված նախնական հայտը ընդգրկող ապրանքների տեսակը, որակը, միավորի գինը (կից):
  • Արարատի, Կոտայքի և/կամ Սյունիքի մարզերում սեփական տրանսպորտով շինարարական ապրանքների մատակարարման, դրանք Շահառուի համար հարմար վայր բեռնաթափելու արժեքը /կախված շահառուի բնակության վայրի հեռավորությունից ու բնակհարկի բարձրությունից՝ հաշվի առնելով ներքոնշյալ Ծրագրով ներկայացված ընդհանուր գնումների ծավալը/։
  • Ընդունման ժամանակ կոտրված և ոչ պիտանի ապրանքների հայտնաբերման դեպքում ապրանք/ներ/ի փոխարինումը նորով հստակ ժամկետներում։
  • «Հայկական Կարիտասի» կողմից հայտը ստանալուց հետո պատվերը Շահառուին վերջնական տրամադրելու ժամկետը կսահմանի «Հայկական Կարիտասը»՝ պայմանագիր կնքելու պահին։
  • Կազմակերպության կողմից ներկայացվող այլ չափորոշիչներ, որոնք ընդունելի կլինեն «Հայկական Կարիտասի» համար։
  • «Հայկական Կարիտասի» կողմից ներկայացված ապրանքացուցակից դուրս ևս ներկայացնել փոխարինող և հնարավոր պահանջարկ ունեցող ապրանքների գնացուցակ։
  • Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով․

 

Դավիթ Մոսոյան, Ծրագրի ղեկավար – 041 777266

Կարապետ Կարապետյանին, Շինարար ինժեներ – 093 495026

 

Հակիրճ ծրագրի մասին

Ծրագրի իրականացման վայր`        ՀՀ Արարատի, Կոտայքի և/կամ Սյունիքի մարզերում

Անմիջական շահառուներ՝               Արցախյան պատերազմի արդյունքում՝

  • տեղահանված ընտանիքներ,
  • հակամարտությունից տուժած տեղի բնակիչներ։

Ծրագրի նպատակը

Աջակցել պատերազմի արդյունքում տեղահանված և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ վերակառուցել իրենց տունը:

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտասը» նախատեսում է իրականացնել կեցության պայմանների բարելավում վերանորոգումների միջոցով հակամարտությունից տուժած 30-40 ընտանիքի համար, ներառյալ՝ Արցախից տեղահանված և պատերազմից տուժած այլ խոցելի ընտանիքներ։

ՀԱՅՏ – ԱՌԱՋԱՐԿ