Ծրագրին մասնակցության գրանցում

(վերջնաժամկետ՝ 30.11.2021թ.)

 «Տրավմաթերապիա կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային տարածաշրջաններում. պատերազմի հետևանքների հետ աշխատող մասնագետների հզորացում՝ փորձի փոխանակման, մեդիացիայի և սուպերվիզիայի միջոցով» ծրագիր

Ուսումնական ծրագրին մասնակցելու համար հրավիրվում են հոգեբաններ, տրավմաթերապևտներ, սոցիալական աշխատողներ և կամավորներ, ովքեր աշխատում են Արցախի ռազմական հակամարտության հետևանքով տուժած բնակչության հետ։

Ծրագիրն ուղղված է մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ մեդիացիայի, ընտանեկան բռնության կանխարգելման, հուզական այրման և կլինիկական սուպերվիզիայի ոլորտում առկա և հեռավար դասընթացների, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով:

 

Ծրագրի մասին

Արցախում ձգձգվող ռազմական հակամարտությունը լուրջ փորձություն է հայ հասարակության համար: Հայաստանի բնակչության զգալի մասը ուղղակի կամ անուղղակի առնչություն ունի ռազմական գործողությունների հետ և բախվում է տրավմային, որի արդյունքում խնդիր է առաջանում գտնել ամենաարդյունավետ հոգեթերապևտիկ և հոգեուղղիչ մոտեցումներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ վերականգնողական ծրագրերի, և նամանատիպ մոտեցումների միջոցով հնարավոր կլինի տրավմա վերապրած անձանց ցուցաբերել աջակցություն պրակտիկ հոգեբանական օժանդակության միջոցով:

Ռազմական գործողություններին զուգահեռ, զոհվածների և վիրավորների, ռազմագերիների և խոշտանգվածների, փախստականների և տեղահանվածների մասին ստացված տեղեկատվությունը ակնառու է դարձնում պատերազմի երկարաժամկետ հետևանքները, որոնց պետք է դիմագրավի քաղաքացիական հասարակությունը։

Կրթական ծրագիրը իր մեջ ներառում է 6 առցանց դասընթաց՝ 1 կամ 2 օր տեւողությամբ, ինչպես նաև մեկ առկա դասընթաց՝ 7 օր տևողությամբ, որը տեղի է ունենալու Հայաստանում։ Ընտրված մասնակիցները պարտադիր կերպով պետք է մասնակցեն ծրագրի բոլոր առցանց և առկա ձևաչափով գործողություններին:

Ծրագրի դասընթացավարները լինելու են միջազգային մասնագետներ Գերմանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից։

Դասընթացին մասնակցելու համար սեղմեք այստեղ՝ https://bit.ly/3llahrh

Հարցերի դեպքում կարող եք դիմել.

Ընտրված մասնակիցների համար դասընթացը՝ ներառյալ բոլոր նյութերը, ուղևորությունը, գիշերակացը և սնունդը անվճար են։

 

Դասընթացների ժամանակացույց

Առցանց ձևաչափով դասընթաց (Zoom հարթակ)

4.12.2021թ. Դասընթաց 1. «Զգացմունքային այրման կանխարգելում/պրոֆիլակտիկա»

5.12.2021թ. Դասընթաց 1. «Սուպերվիզիայի հիմունքները և հիմնական խնդիրները»

11.12.2021թ. Դասընթաց 1. «Մեդիացիան՝ որպես ռազմական հակամարտության ժամանակ  հասարակության մեջ լարվածությունը նվազեցնելու և կանխարգելելու միջոց»

12.12.2021թ. Դասընթաց 2. «Մեդիացիան՝ որպես ռազմական հակամարտության ժամանակ հասարակության մեջ լարվածությունը նվազեցնելու և կանխարգելելու միջոց»

 

Առկա ձևաչափով դասընթաց

19.12-26.12.2021թ. (8 օր)

Օր 1՝   Մասնակիցների ժամանում

Օր 2՝   Դասընթաց 2. «Սուպերվիզիայի հիմունքները և հիմնական խնդիրները»

Օր 3՝   Դասընթաց 3. «Մեդիացիան՝ որպես ռազմական հակամարտության ժամանակ հասարակության մեջ լարվածությունը նվազեցնելու և կանխարգելելու միջոց»

Օր 4՝   Դասընթաց 4. «Մեդիացիան՝ որպես ռազմական հակամարտության ժամանակ հասարակության մեջ լարվածությունը նվազեցնելու և կանխարգելելու միջոց»

Օր 5՝   Դասընթաց 1. «Զգացմունքային այրման կանխարգելում/ պրոֆիլակտիկա»

Օր 6՝   Դասընթաց 2. «Զգացմունքային այրման կանխարգելում/ պրոֆիլակտիկա»

Օր 7՝   Դասընթաց 3. «Զգացմունքային այրման կանխարգելում/ պրոֆիլակտիկա»

Կլոր սեղան քննարկում Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Հյուսիսային Կովկասից   հրավիրված փորձագետների հետ «Տրավմաթերապիա կոնֆլիկտային/հետկոնֆլիկտային գոտիներում» թեմայով

Ընդունելություն

Օր 8՝   Մասնակիցների մեկնում

2022թ.-ի գործողություններ

(օրերը կքննարկվեն յուրաքանչյուր մասնակցի հետ)

  • 30 անհատական սուպերվիզիա մասնակիցների համար
  • Դասընթաց 1. «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ռազմավարություններ՝ որպես պատերազմի հետևանք»
  • Դասընթաց 2. «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ռազմավարություններ՝ որպես պատերազմի հետևանք»

 

Մասնակցության պահանջները.

  • Մասնակիցները կարող են լինել Հայաստանից կամ Արցախից,
  • ունենան ակտիվ կյանքի դիրքորոշում և ցանկություն օգնելու ռազմական գործողություններից տուժած մարդկանց,
  • պարտադիր մասնակցություն բոլոր առցանց դասընթացներին (առնվազն 80%),
  • 2021 թ.-ի դեկտեմբերի 19-ից 26-ը առկա դասընթացներին պարտադիր մասնակցություն (սեպի դասընթացի վայրը Երևանից մոտ 1 ժամ ուղևորություն),
  • տեղահանվածների հետ աշխատանքային փորձ և կրթություն (ցանկալի է):