Սույն հայտ-հարցման նպատակն է ընտրել կազմակերպություն կամ կազմակերպություններ, ովքեր «Հայկական Կարիտասի» հետ կկնքեն պայմանագիր՝ մետաղապլաստե դռների ու պատուհանների արտադրության և Շիրակի և/կամ Գեղարքունիքի մարզերում դրանք Շահառուներին մատակարարելու և/կամ տեղադրելու համար։

Կազմակերպության կամ կազմակերպությունների ընտրությունը իրականացվելու է «Հայկական Կարիտասի» հետ արդեն իսկ գործարար հարաբերության մեջ գտնվող ընկերություններից՝ բանակցությունների միջոցով, իսկ նորերի ընտրությունը՝ «Հայկական Կարիտասի» Ապրանքների և ծառայությունների գնման ընթացակարգին համապատասխան։

Կազմակերպության ընտրության և նրա հետ համագործակցության պայմանագիր կնքելու նպատակով վերջինս «Հայկական Կարիտասին» է ներկայացնում իր կողմից մատուցվող ծառայության մասով ներքոնշյալ անհրաժեշտ ինֆորմացիան՝ ըստ նշված չափորոշիչների՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 10:00` ք․ Գյումրի, Շիրակի մարզ, ք. Գյումրի 3118, Հ. Սարգսյան փ., նրբանցք 3, տ. 8 կամ Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Արծրունի եղբայրներ 45 հասցեներով և ուղարկել ch.mkhitaryan@caritas.am և s.baghdasaryan@caritas.am էլեկտրոնային հասցեներին՝ որպես վերնագիր նշելով՝ գնանշում՝ մետաղապլաստե դռներ, պատուհաններ։ Ժամկետից ուշ ներկայացված գնանշումները չեն դիտարկվի։

  • Արտադրվող մետաղապլաստե դռների և պատուհանների մասնագիտական տեխնիկական բնութագիրը․

(Հայկական Կարիտասի համար նախընտրելի է հետևյալը՝

պատուհաններ– հայկական արտադրության ARPLAS կամ համարժեք որակի սպիտակ գույնի, առնվազն 60մմ հաստությամբ, դրսից ոչ պակաս 65մմ պրոֆիլներով, որոնց մեջ ողջ երկայքնով պետք է տեղադրված լինի մետաղ՝ նախատեսված մետաղապլաստե պատուհանների համար, առնվազն 1մմ հաստությամբ, մեկ փեղկանի, ներս բացվող, հերմետիկ փակված երկշերտ,  թափանցիկ ապակե փաթեթով, որոնց ապակիների հաստությունը 4մմ է, իսկ  փաթեթի ընդհանուր հաստությունը 2սմ։ Պատուհանների բռնակները պետք է լինեն մետաղական՝ սպիտակ գույնի։

դռներհայկական արտադրության ARPLAS կամ համարժեք որակի սպիտակ գույնի պրոֆիլներով, որոնց մեջ ողջ երկայքնով պետք է տեղադրված լինի մետաղ՝ նախատեսված մետաղապլաստե դռների համար։ Դուռը պետք է լինի չորս ծխնիներով: Ծխնիների ամրացման տեղերում ներսից պետք է տեղադրվեն լրացուցիչ մետաղական դետալներ: Դռները պետք է ունենան նույն գույնի մետաղական բռնակներով ներդնովի փականներ, առանց ապակու՝ փակված:

 

  • Մեկ քառակուսի մետր պատուհանի, այդ թվում՝ բացվող և օդանցք ունեցող փեղկերով պատուհանի արժեքը,
  • Մեկ քառակուսի մետր դռան, այդ թվում՝ երկփեղկանի դռան արժեքը,
  • Մեկ քառակուսի մետր պատուհանի և դռան արժեքը՝ պայմանավորված Շիրակի և/կամ Գեղարքունիքի մարզերում ընդգրկված բնակավայրերի Շահառուներին մատակարարելու և/կամ տեղադրելու հետ, իսկ կարիքի դեպքում՝ նաև հին դռների և պատուհանների ապամոնտաժման աշխատանքներով՝ առանձնացված արժեքներով,
  • Հայկական Կարիտասի կողմից հայտը ստանալուց հետո պատվերը Շահառուին վերջնական տրամադրելու հստակ ժամկետը,
  • Կազմակերպության արտադրական հզորությունը բնութագրող, մեկ ամսվա կտրվածքով արտադրվող դռների և պատուհանների ծավալը արտահայտված քառակուսի մետրերով
  • Կազմակերպության կողմից ներկայացվող այլ չափորոշիչներ, որոնք ընդունելի կլինեն «Հայկական Կարիտասի» համար, մասնավորապես՝ մատակարարը պայմանագիրը կնքելուց հետո պետք է չափագրի, պատրաստի և տեղադրի դռները/պատուհանները նշված հասցեում և ժամկետներում:
  • Մինչև պատրաստումը պատվիրատուին պետք է ներկայացնել դռների/պատուհանների էսքիզ նախագծերը: Տեղափոխումը, բեռնաթափումն ու տեղադրումը իրականացվում է հաղթող ճանաչված մասնակցի կողմից: Երաշխիքային ժամկետը՝ նվազագույնը 2 տարի:
  • Տեղադրման աշխատանքների ավարտական փուլում բաց հատվածները ամբողջությամբ պետք է փակվեն շինարարական փրփուրով: Պատվիրատուն կարող է իր հայեցողությամբ որևէ մեկ դուռ/պատուհան որևէ մեկ մասից կտրել և ստուգել մետաղի առկայությունն ու հաստությունը: Վերջնական վիճակում դռները/պատուհանները պետք է փակվեն հերմետիկ:

 

Հակիրճ ծրագրի մասին

Ծրագրի իրականացման վայր` ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզեր

Անմիջական շահառուներ՝

Արցախյան պատերազմի արդյունքում՝

  • տեղահանված ընտանիքներ,
  • տեղահանված անձանց հյուրընկալող ընտանիքներ,
  • հակամարտությունից տուժած տեղի բնակիչներ։

Ծրագրի նպատակը

Աջակցել պատերազմի արդյունքում տեղահանված և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ վերակառուցել իրենց կյանքը:

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտասը» նախատեսում է իրականացնել կեցության պայմանների բարելավում փոքր վերանորոգումների միջոցով հակամարտությունից տուժած 500 ընտանիքի համար, ներառյալ՝ Արցախից տեղահանված, հյուրընկալող և պատերազմից տուժած այլ խոցելի ընտանիքներ։