Տարածաշրջան՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ
Տևողություն՝ 6 ամիս՝ հնարավոր երկարացմամբ (2 ամիս փորձաշրջան)
Զբաղվածություն՝ շաբաթական 30 ժամ
Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 13, 2021թ․
Ընդհանուր նպատակը՝ Ստանձնել «Կեցության և կենսապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչությանը Հայաստանում» ծրագրի շահառուների համար կյանքի կենսապահովման պայմանների բարելավմանն ուղղված գործողությունների իրականացումը՝ նպաստելով շահառուների կայուն տնտեսական զարգացմանը։
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։
Ընթացիկ ծրագրի նպատակն է աջակցել հակամարտության արդյունքում Արցախից Հայաստան տեղափոխված, ինչպես նաև Հայաստանում բնակվող և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ բարելավելու իրենց կեցության և կենսապահովման պայմանները։ Ծրագիրն իրականացվելու է Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ հնարավոր ընդլայնմամբ։
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել կյանքի կենսապահովման բարելավմանն ուղղված գործողություններ՝ տրամադրելով խորհրդատվություն և համապատասխան տեխնիկական աջակցություն ծրագրի շահառուներին՝ կենսապահովման պայմանների բարելավման, եկամուտների ստեղծման և գյուղատնտեսական հմտությունների վերաբերյալ,
- Կատարել տնայցեր ծրագրի սոցիալական աշխատողների հետ համատեղ՝ ծրագրի չափորոշիչներին համապատասխանող շահառուների կարողությունների և նախկին փորձառության գնահատման նպատակով,
- Յուրաքանչյուր շահառուի համար մշակել անհատական տնտեսական զարգացման պլան՝ շահառուի ակտիվ ներգրավմամբ, հետևել դրա իրականացմանը,
- Յուրաքանչյուր շահառուի ներգրավել շահակիր կողմերի հետ հանդիպումների և ծրագրով նախատեսված այլ միջոցառուների մեջ՝ ըստ իր անհատական տնտեսական զարգացման պլանի,
- Կատարել մոնիթորինգային այցեր, տրամադրել մասնագիտական և տեխնիկական աջակցություն՝ շահառուների զարգացման պլանի իրականացման նպատակով,
- Ըստ անհրաժեշտության իրականացնել խորհրդատվություն՝ շահառուի տնային տնտեսությունների տնտեսական հզորացման նպատակով,
- Համագործակցել մատակարարների հետ՝ աջակցելով շահառուներին իրենց զարգացման պլանով նախանշված գործողությունների և գնումների իրականացման գործընթացում,
- Ուսումնասիրել հնարավոր ծրագրային ռիսկերը և մշակել դրանց կանխարգելմանն ուղղված գործողություններ,
- Տրամադրել աջակցություն ծրագրային թիմին՝ ծրագրի նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների պլանավորման, իրականացման ընթացքում,
- Ապահովել ծրագրի համապատասխան փաստաթղթավորումը, ներկայացնել ծրագրային բազմակողմանի վիճակագրական վերլուծություններ, ամեամսյա, փուլային հաշվետվություններ ՝ ըստ անհրաժշտության և պահանջի,
- Մասնակցել ծրագրի պլանավորման, գնահատման, ամփոփման և այլ հանդիպումների։
COVID-19 անվտանգության ապահովման միջոցառումներ
- Հետևել ծրագրի իրականացման ողջ ընթացքում համավարակի պահպանման բոլոր կանոններին։
Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն գյուղատնտեսության և/կամ հարակից այլ ոլորտներում,
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ գյուղատնտեսության ոլորտում՝ կենսապահովման պայմանները խթանող ծրագրերում, ներառելով` հմտությունների ուսուցման, այլընտրանքային / լրացուցիչ եկամտի ստեղծման, խնայողությունների, խոցելի խմբերի զբաղվածության և գյուղատնտեսական արժեքների շղթայի զարգացման փորձ և հմտություններ,
- Ծրագրի շահառուներին շուկայի դերակատարների և շահագրգիռ այլ կողմերի հետ կապելու հմտություններ,
- Թիրախ խոցելի խմբերի առաջնորդության, որոշումների կայացման, կայուն տնտեսական զարգացման հմտությունների զարգացման փորձի առկայություն։
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- Հաշվետվություններ ներկայացնելու և հավանական ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու և ծրագրային նպատակների բարելավմանն ուղղված գործողություններ մշակելու կարողություն։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին տեղեկանք» ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև, երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով վերջիններիս հետ ունեցած կապը: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով e.poghosyan@caritas.am և ch.mkhitaryan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ․ հունիսի 13-ը՝ վերնագրում նշելով՝ «Կենսապահովում՝ Գավառ»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: