Տարածաշրջան՝ Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի տարածաշրջան

Տևողություն՝ 6 ամիս՝ հնարավոր երկարացմամբ (2 ամիս փորձաշրջան)

Զբաղվածություն՝ լրիվ դրույք

Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 13, 2021թ․

 

Ընդհանուր նպատակը՝ Ստանձնել «Կեցության և կենսապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչությանը Հայաստանում» ծրագրի ինժեների պարտականությունները Գեղարքունիքի մարզում:

 

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերն առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի և ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:

«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։

Ընթացիկ ծրագրի նպատակն է աջակցել հակամարտության արդյունքում Արցախից Հայաստան տեղահանված, ինչպես նաև, Հայաստանում բնակվող և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ բարելավելու իրենց կեցության և կենսապահովման պայմանները։ Ծրագիրն իրականացվելու է Շիրակի և Գեղարքունիքի մարզերում` հետագա հնարավոր ընդլայնմամբ։

 

Հիմնական պարտականություններ

  • Իրականացնել տնայցեր ծրագրի թիրախ համայնքներում՝ ծրագրի չափորոշիչներին համապատասխանող շահառուների գնահատման նպատակով, շահառուների հետ փոքր վերանորոգման պլանների, համապատասխան շինանյութի ցանկերի կազմում, աշխատուժի գնահատում, համապատասխան նախահաշիվների/հաշվարկների իրականացում,
  • Աջակցության տրամադրում շահառու ընտանիքներին՝ վերանորոգման գործողությունների իրականացման նպատակով շինարարական նյութերի ձեռքբերման գործընթացում,
  • Վերանորոգման աշխատանքների ընթացքում վերահսկման և գնահատման իրականացում, տեխնիկական աջակցության ցուցաբերում,
  • Ծրագրի ղեկավարի, համակագողի և սոցիալական աշխատողների հետ համագործակցություն՝ ծրագրային գործողությունների բարելավման նպատակով,
  • Հնարավոր ծրագրային ռիսկերի ուսումնասիրություն և դրանց կանխարգելմանն ուղղված գործողությունների մշակում,
  • Աջակցության տրամադրում ծրագրային թիմին՝ ծրագրի նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների պլանավորման, իրականացման ընթացքում,
  • Համագործակցություն մատակարարների հետ՝ տեխնիկական խնդիրների վերացման նպատակով՝ ծրագրի համակարգողի հետ համագործակցաբար,
  • Հետադարձ կապի և արձագանքման մեխանիզմի միջոցով զեկուցված բոլոր դեպքերի արձագանքման գործընթացում աջակցության տրամադրում ծրագրային թիմին,
  • Ծրագրի համապատասխան փաստաթղթավորման ապահովում, ծրագրային բազմակողմանի վիճակագրական վերլուծությունների, ամեամսյա, փուլային հաշվետվությունների ներկայացում՝ ըստ անհրաժշտության և պահանջի,
  • Մասնակցություն ծրագրի պլանավորման, գնահատման, ամփոփման հանդիպումներին։

 

 

Անհրաժեշտ որակավորումներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Մասնագիտական ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Վերլուծական հմտություններ և խնդիրների լուծման ուղղությամբ պրոակտիվ մոտեցում ցուցաբերելու կարողություն,
  • Ծրագրային թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
  • Հաշվետվություններ ներկայացնելու և հավանական ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու և ծրագրային նպատակների բարելավմանն ուղղված գործողություններ մշակելու կարողություն։

 

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին տեղեկանք» ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով վերջիններիս հետ ւնեցած կապը: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով ch.mkhitaryan@caritas.am և e.poghosyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ հունիսի 13-ը՝ վերնագրում նշելով՝ «Ծրագրի ինժեներ՝ Գեղարքունիք»։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: